20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Մեծ պատիվ է, որ իմ խաղը համեմատում են Տիգրան Պետրոսյանի հետ. Լ. Արոնյան

«Աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին հաղթելուց եւ գլխավոր խնդիրը լուծելուց, հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճելուց հետո շատ դժվար էր նորից մարզական չարություն ունենալ եւ տրամադրվել պայքարի, բայց մարզիչներս օգնեցին եւ ամեն ինչ լավ ստացվեց»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աշխարհի կրկնակի գավաթակիր Լեւոն Արոնյանը:

Նա ընդգծեց՝ ամբցիաների խնդիր չի ունեցել, միշտ հավատացել է իր ուժերին: «Հավակնորդների մրցաշարերում միշտ վատ եմ խաղացել, այս անգամ ամբողջությամբ այլ կերպ եմ անելու, կարծում եմ՝ ավելի լավ արդյունք է լինելու: Ինձ համար մեծ պատիվ է, որ իմ խաղը համեմատում են Տիգրան Պետրոսյանի հետ։ Միշտ փորձել եմ նմանվել նրան, որոնել եմ այդ ճանապարհները։ Այո, մեր ոճերը նման են, բայց ես մի փոքր տաքարյուն եմ, ինչը խանգարել է ինձ։

Միշտ մտածել եմ, որ կանայք կարող են հավասար պայքարել տղամարդկանց հետ: Բայց նրանք ավելի շատ պետք է խաղան տղամարդկանց հետո: Հոու Յիֆանի փորձը ցույց է տալիս, որ կանայք եւս կարող են հաջողություն ունենալ: Ես կողմ եմ Չինաստանի փորձին՝ աղջիկները մարզվում են միայն տղաների հետ»,- նշեց Լեւոն Արոնյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ