20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Արարատի» մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը որակազրկվել է

Ռուսաստանի ֆուտբոլային միության կարգապահական կոմիտեն 4 խաղով որակազրկել է Մոսկվայի «Արարատի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանին: Այս մասին հաղորդում է «Արարատի» մամուլի ծառայությունը:

Կոմիտեն նման որոշում է կայացրել, քանի որ «Տորպեդո»-ի և «ԲՄԱ-Խաբարովսկ»-ի դեմ խաղերում Գրիգորյանը վիրավորական ժեստ է ցույց տվել մրցակցի երկրպագուներին` միջնամատով հայհոյելով նրանց:

Այսպիսով, մոսկովյան ակումբի մարզիչը բաց կթողնի ՊՖԼ-ի ու Ռուսաստանի Գավաթի առաջիկա երկու հանդիպումները:

Կարգապահական կոմիտեն ևս մեկ որոշում է կայացրել «Տորպեդո»-ի երկրպագուների վարքի վերաբերյալ: Առաջիկա 6 տնային հանդիպումներում ռուսական թիմը առանց հանդիսատեսի կլինի:

Նշենք, որ Տորպեդոյի երկրպագուները խաղի ողջ ընթացքում հայհոյանքներ են տեղացել հայ ֆուտբոլիստների ուղղությամբ։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ