20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Քրդստանի անկախությունը կայացավ

Քրդագետ Կարեն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, նշել է, որ անկախ ամենից՝  Քրդստանի անկախությունը կայացավ, այս փաստի հետ հաշվի նստեցին գերտերությունները»։ Նա նշել է, որ  հանրաքվեն անցկացվեց բավականին խաղաղ, ինչը զայրացրեց Թուրքիային, ով սպասում էր բախումների և քաղաքացիական պատերազմների:

Խոսելով Թուրքիայի, Իրանի ու Իրաքի արձագանքից՝ բանախոսը ասել է, որ Իրանը Իրաքյան Քրդստանի հետ սահմանին զորք էր տեղակայել, սակայն հայտարարեց որ ոչ մի ռազմական գործողություն տեղի չի ունենալու:

«Թուրքիան էլ Իրաքյան Քրդստանի ամենամեծ անցակետի մոտ զորավարժություններ էր անցկացնում, և սեպտեմբերի 25-ին հայտարարեց, որ դրանք անցկացնում է Իրաքի հետ, բայց սա ուղղակի հայտարարություն էր»:

Քրդագետը նշել է, որ դժվար թե հանրաքվեի հետ կապված պայթյունավտանգ վիճակ լինի, քանի որ Թուրքիան գիտակցում է՝ Քրդստանի տարածքում կան հինգ ամերիկյան ռազմաբազաներ. «Ռազմական գործողություններ տեղի կունենան, բայց այն դժվար թե ուղղված լինի Քրդստանի անկախության դեմ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ