12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Որովհետև «փայտը» փայտ չի, «կպչանը» կպչան չի

Ժիրայր Սեֆիլյանի ազատազրկման ոչ այնքան հեռավոր վայրերից ուղարկված «Սեպտեմբերյան թեզիսները» նպատակ ունեին քաղաքական որոշ դիակների, զոմբիների, շփոթվածների ռեինկարնացիայի, ռեանիմացիայի, ռեգեներացիայի ենթարկել, սակայն մոխրացած քաղաքական «կրակն» այդպես էլ չբռնկվեց, այլ շարունակեց մլալ, մխմխալ, ծխրտալ, ճենճերվել…Որովհետև «փայտը» փայտ չի, «կպչանը» կպչան չի, կրակ վառողն այն չի…

Ժիրոյի թեզիսներին կից ցուցակում նշված գործիչներն այնքան անհամատեղելի ու իրար բացառող են, շատերն էլ բազմիցս ձախողված ու վարկաբեկված, որ ի սկզբանե պարզ էր՝ մխացող թմբին «փչելու» դեպքում կրակը բռնկվելու փոխարեն մոխիրն է լցվելու նրանց աչքերը…

Եվ զարմանալի է, որ այդ ցուցակում ընդգրկված որոշ քաղաքական գործիչներ, որոնք կարծես իրական ընդդիմադիր են և քաղաքական որոշ փորձ ունեն ու ճանապարհ են անցել, չընդվզեցին և իրենց գնահատականը չտվեցին ապստամբության, զինված հեղաշրջման «մանկական հիվանդությամբ» տառապողներին և նրանց «քաղաքական պայքարի» ոճին ու հարմարավետ «տեղավորվեցին» այդ անտրամաբանական ցուցակում…

 
Ռոբերտ Մելքոնյան
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ