30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սա ամենադառը և վատ հետևանքն է, որ կարող է լինել

 Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը ցավում է, սակայն նշում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելքի» նախաձեռնության պրոցեսն այլ կերպ գնաց, քան պետք էր: «Արշավ չդարձավ «Ելք»-ից շրջանակների հետ միասին: Իհարկե, չեմ կարող ասել, որ դրա ժամանակն անդառնալիորեն անցել էր, բայց ամեն դեպքում հանձնաժողովի դիրքորոշումն արդեն կարելի է պատկերացնել, և, թերևս, ինչ կարող է անել «Ելքը», կամ առաջարկել հետաձգել քվեարկությունը, ինչը որպես ընդդիմություն անում էինք, երբ տեսնում էինք, որ հարցը դրական եզրակացություն չի ստանալու, կամ մտցնել արտահերթ օրակարգ, եթե համարում է, որ լիագումար նիստում այս օրինագծի քննարկումն անհրաժեշտություն է»,-Henaran.am– ի հետ   զրույցում ասաց նա:

Ս. Սաֆարյանը հակված է մտածել, որ «Ելքը» կգնա հետաձգման ճանապարհով: Հարցին, թե եթե նույնիսկ նախագիծը տապալվի, ինչ-որ դրական բան այն կտա, մեր զրուցակիցն արձագանքեց. «Նախագիծը ևս մեկ անգամ բացեց դիսկուրս Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղության վերաբերյալ, միգուցե դեռ կբացի դիսկուրսներ: Այս կտրվածքով սա կարևոր է, մանավանդ որ այդպիսի դիսկուրս իրականում գրեթե չի գնացել Հայաստանում, քանի որ որոշումն այնքան արագ կայացվեց, որ ժամանակ էլ չկար: Սա առաջին օգուտը»:

Ս. Սաֆարյանը հիշեցրեց նաև, որ վերջերս «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ կոչ էր արել իշխանություններին օգուտ քաղել այս նախագծից: «Ես չգիտեմ՝ ինչ արդյունքներ կարող է քաղել իշխանությունը: Սա տեսականորեն կարող է փակել Հայաստանի իշխանությունների թիկունքը, հատկապես Հայաստան-Եվրամիություն պայմանագրի ստորագրման կապակցությամբ՝ մի փոքր ավելի զգուշավոր դարձնելով Ռուսաստանին քայլ կատարելուց, որովհետև ա կդառնար ական, որն ավելի ուժեղ կպայթեր, եթե Ռուսաստանը փորձի որոշակի կոշտ գործողությունների դիմել՝ ետ պահելով Հայաստանին հերթական անգամ ստորագրումից:

Սա կարող է ծառայեցվել, բայց ցավալիորեն, միակ բանը, որ ՀՀ իշխանություններն անում են նման նախաձեռնությունների դեպքում, Մոսկվայում ներկայացնում են, որ իրենցից բացի Ռդ-ի շահերին հավատարիմ մարդ չկա: Շատ ավելի վատ ասպետկով է օգտագործվում, որ տեսեք՝ բոլորն ուզում են Ռուսաստանից պոկվել, և միայն «Հանրապետական» կուսակցությունն է, որը այսպես Հայաստանը պահում է հավատարիմ: Սա ամենադառը և վատ հետևանքն է, որ կարող է լինել»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ