Համանախագահները հասկանում են՝ իրավիճակը փոխվել է. Գ. Հարությունյան
«ՄԱԿ-ում իշխում էր այն միտքը, որ արտահայտեց Դոնալդ Թրամփը, որա արդյունավետ չի աշխատում ՄԱԿ-ն ու ու ենթակա է վերափոխումների»,-այսօր ասուլիսին ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը՝ խոսելով ՄԱԿ-ի համաժողովից: Նա նշեց, որ բավական ակտուալ էր նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, իսկ Ադրբեջանի նախագահը խոսում էր սպորտային հաջողություններից:
Խոսելով ղարաբաղյան բանակցություններից՝ նա նկատեց, որ 25 տարուց ավելի ընթացող գոևծընթացը, չի կարելի բացառել, որ դեռ երկար կընթանա: «Համանախագահները մի փոքր ավելի ազնիվ են մոտենում հիմա և շատ բան չեն ասում: Առայժմ որևէ արդյունք չենք տեսնում այս գործընթացից և ելնում ենք այն մտքից, որ ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան պատերազմ վարելը: Համանախագահները նույնպես հասկանում են, որ փոխվել է իրավիճակը, և այս առումով ես դրական եմ գնահատում համանախագահների հայտարարությունը»:
Ըստ նրա՝ եթե ինչ-որ բան կարող է փոխվել, դա նախագահների հանդիպումից կարող է սկսվել:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի ելույթին, ապա Գագիկ Հարությունյանն ասաց, որ դա ավելի շատ պարտվողական էր ու միտում ուներ՝ ցույց տալու իրենց՝ հաղթանակի հասնելու մեծ ցանկությունը, նրա սպառնալիքները մեզ համար լուրջ չեն ընկալվում: