11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Աշոտյանը հաջորդ օրն իսկ հրաժարական կտա

Այսօր ԿԳՆ-ի կազմակերպած սեմինարին լրագրողները հետաքրքրվեցին նախարար Արմեն Աշոտյանից, թե ինչու են դպրոցում թվով քիչ տղամարդիկ դասավանդում: Նախարարը նշեց, որ խնդիրը և աշխատավարձերի հետ է կապված, և հոգեբանական է, քանի որ բոլորս էլ գիտենք, թե հայկական ընտանիքում որքանով է տղամարդը զբաղվում երեխաների դաստիարակությամբ: 

Ինչ վերաբերում է լրագրողների մտահոգություններին կապված մանկավարժների ցածր աշախատավարձի հետ, ապա նախարարը տեղեկացրեց, որ 2014 թվականից մանկավարժների միջին աշխատավարձն ավելի բարձր է լինելու քան լրատվական դաշտում աշխատողներինն է.

՛՛Խոսելու եմ մանկավարժների հետ, որ դիմեն ձեր խմբագիրներին ու սեփականատերերին՝ ձեր աշխատավարձերի բարձրացման հետ կապված, ինչպես դուք  եք բարձրացնում նրանց աշխատավարձերի բարձրացման հարցը, որ փոխադարձ սատարեք իրար՛՛,- կատակեց նախարար, հավելելով` ”եթե կրթության ոլորտում լինեն այնքան խնդիրներ, որքան լրատվամիջոցներն են ներկայացնում, ապա՝ ՛՛ես հաջորդ օրն իսկ հրաժարական կներկայացնեի՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ