19 Հուլիսի, Saturday, 2025
KFC

“Միկա ցեմենտ”-ը աշխատակիցներին պարտք է. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ “ՎՏԲ Հայաստան Բանկ” ՓԲԸ-ն օրերս հրապարակավ սպառնացել էր, թե դատի է տալու “Ժողովուրդ” օրաթերթին ոչ հավաստի տեղեկություն տարածելու համար։

“Պատճառն այն էր, որ մենք գրել էինք, թե հոկտեմբերի 31-ին “Միկա ցեմենտ”-ի աշխատակից Արմենը (ազգանունը Ռաֆայելյան), գնացել էր գործարան եւ պահանջել իր մի քանի ամսվա չստացած աշխատավարձը։ Տնօրինությունը հրաժարվել էր այն վճարել, եւ գործարանի մուտքի մոտ 49-ամյա Արմենը սրտի կաթվածից տեղում մահացել էր։ Գործարանի կառավարիչ դարձած “ՎՏԲ” բանկը պնդում է, թե պարտքեր չունի աշխատակիցներին”,- գրում է օրաթերթը եւ հավելում, որ թերթի հետ զրույցում մահացած Արմենի կինը՝ Սաթենիկը, ասաց, որ գործարանն իսկապես չի վճարել իր ամուսնու մի քանի ամսվա աշխատավարձը։

““Տնօրինության ասածը չի համապատասխանում իրականությանը”,–նշեց մահացած աշխատակցի կինը՝տեղեկացնելով որ ամուսնու մահից երկու ժամ հետո գործարանի տնօրինությունը շատ արագ փոխանցել է Արմենին չվճարած աշխատավարձի որոշ մասը։ Ու հիմա էլի շատ աշխատակիցների գործարանը պարտք է՝այդ թվում եւ Սաթենիկին”,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ