«Երեխաներիս միշտ բերել եմ անձնական օրինակս…»
«Դպրոցում բավականին լավ եմ սովորել: Միակ առարկան, որ լավ չեմ սովորել՝ անգլերեն լեզուն էր: Բայց դա ավելի շուտ ոչ թե իմ(ես այն ժամանակ երեխա էի և շատ բան չէի հասկանում), այլ ժամանակաշրջանի պրոբլեմն էր: Հետո ամբողջ կյանքում խեղճացել եմ հենց անգլերեն չիմանալու (կամ շատ վատ իմանալու) պատճառով և երեխաներիս միշտ բերել եմ անձնական օրինակս, որպեսզի հետագայում իմ նման չխեղճանան: Այսօր երկու երեխաներս էլ բավականին լավ գիտեն և անգլերեն, և ռուսերեն (աղջիկս նաև գերմաներեն): Ասածս ինչ է: ժող ջան, կռիվ մի տվեք ռուսերենի հետ: Կռիվ տվեք, որպեսզի անգլերենն ու, եթե հնարավոր է մեկ այլ լեզու ևս(օրինակ ֆրանսերեն, իսպաներեն կամ գերմաներեն, ինչու ոչ՝ արաբերեն կամ չինարեն), խորացված ուսումնասիրվեն մեր դպրոցներում: Ժամանակակից աշխարհում, մեր նման երկրների քաղաքացիները առանց այդ լեզուների իմացության կկորեն: Առավել ևս, որ մեր՝ հայերիս լեզվական հնարավորությունները թույլ են տալիս շատ հեշտ և արագ տիրապետել անգամ ամենաբարդ լեզուները»:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի գրառումը