26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ռոտշիլդների ինչի՞ն էր պետք Ալիևին 3.6 միլիարդ տալը. Իրավունք

Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կնքել Է նավթային եւս մեկ «դարի պայմանագիր»։ Ավելի ճիշտ՝ 25 տարով երկարաձգվել է դեռ 1994 թ.–ին կնքվսւծ «դարի պայմանագիրը»։ Սակայն այդ երկարաձգման մեջ այնքան նորամուծություններ կան, որ հնից միայն ընդհանուր դրույթներն են մնացել։

«ԴԱՐԻ ՊԱՑՄԱՆԱԳԻՐ-2»

Պայմանագրի երկարաձգումը Բաքվին բավականին ոգեւորել է եւ, անկեղծ ասած, առաջին հւսյացքից միանգամայն տեղին։
Միայն այն փաստը, որ պայմանագրի կնքման արդյունքում Ադրբեջանը, որպես բոնուս, ստանալու է 3,6 միլիարդ դոլար, ինչ խոսք, ոգեւորվելու տեղ տալիս է։ Բայց այսքանով հանդերձ էլ անգամ ադրբեանական որոշ աղբյուրների մոտ մի շարք հարցեր մնում են։

Նախ հիշեցնենք հիմնական փաս­տերը։ Երկարաձգված պայմանագրով նախատեսվում է մինչեւ 2050թ.–ը շարունակել ադրբեջանական երեք հիմնական նավթային հւսնքւսվայրերի «Ագերիի», «Չիրագի» եւ «Գյունեշլի» շահագործումը։ Նախագծի մեջ թեեւ ներգրավված են մի շարք համաշխարհային խոշոր էներգետիկ ընկերություններ, բայց հիմնական խաղացող­ները մնում են երկուսը «Բրիթիշ փեթրոլիումը» (8Բ) եւ Աղրբեջանի պետա­կան նավթային ընկերությունը ՏՕՇ/\ք1։ Ընդ որում, վերջինիս մասնաբաժինը ծրագրում նախկին 11-ից դառնում է 25 տոկոս։ Մոտակա 32 տարում ներդրումների ծավալը պետք է կազմի ավելի քան 40 միլիարդ դոլար։

Սրանք հիմնական հայտնի փաս­տերն են, իսկ պայմանագրի դետալները հիմնականում մնում են գաղտնի։ Հայտնի է նաեւ պայմանագրի կնքումից հետո Ալիեւի բերած տվյալները, թե հանքավայրում դեռ 500 մլն տոննա նավթի պաշար կա։ Սակայն հենց այդ թիվն է, որ տարաբնույթ անպատասխան մնացած հարցերի եւ կասկածների տեղիք է տալիս։ Այդ թվում, կրկնենք, անգամ ադրբեջանական որոշ աղբյուրներ են տարակուսանք հայտնում հետեւյալ հանգամանքի հետ կապված։ Ադրբեջանական տեղեկությունների համաձայն, նախորդ պայմանագրի շնորհիվ հիշատակված հանքավայրերից ստացվել է մոտ 430 միլիոն տոննա նավթ, որի Բաքու-Ջեհյան խողովակաշարի շահագործումից հետո հիմնականում արտահանվելէ  այդ գծով:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ