29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԱՄՆ-ը չեղարկել է էրդողանի թիկնազորի համար նախատեսված զենքի վաճառքի թույլտվությունը

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հետ է կանչել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի թիկնազորի համար նախատեսված զինամթերքի վաճառքի թույլտվության նախագիծը:

Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի՝ ԱՄՆ-ի արտգործնախարարությունը նախագիծը հետ կանչելու որոշման մասին պաշտոնապես տեղեկացրել է կոնգրեսին:

Նշվում է, որ ավելի վաղ ամերիկյան «Sig Sauer» զենք արտադրող ընկերությունը դիմել էր ԱՄՆ իշխանություններին թուրքական կողմին 1.2 մլն դոլարի զենք վաճառելու թույլտվություն ստանալու համար:

ԱՄՆ-ի իշխանությունների որոշմանն արձագանքել է Թուրքիայի նախագահը: Վերջինս դժգոհություն է հայտնել ամերիկյան կողմի որոշման դեմ՝ նշելով, որ ԱՄՆ-ը մի կողմից արգելում է իր թիկնազորի համար նախատեսված զենքի վաճառքը, մյուս կողմից անվճար զենք է տրամադրում Սիրիայի քրդական ուժերին, որոնց Անկարան որպես ահաբեկիչ է դիտարկում:

Հիշեցնենք, որ մայիսի  16-ին  ԱՄՆ-ի հայ, քուրդ, ասորի և եզդի համայնքների ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում՝  բողոքելով Էրդողանի` ԱՄՆ այցի դեմ: Էրդողանի թիկնապահները հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Միջադեպի հետևանքով վիրավորվել էր 9 ցուցարար: 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ