12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Նախկին զինդատախազը նկատողություն է արել Կորյուն Նահապետյանին. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, երեկ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստը դարձյալ շատ թեժ է անցել: Կրկին վիճաբանել են հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանն ու ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Թերթի տեղեկացմամբ, նիստի օրակարգում եղել է մինչեւ տարեվերջ 3 լսում անցկացնելու հարցը, ինչը դուր չի եկել Ջհանգիրյանին, նա անիմաստ է համարել դա՝ առաջարկելով բավարարվել 1 լսումով: Նահապետյանը պոռթկացել է, թե ինքն է հանձնաժողովի նախագահը ու ինչպես որոշի, այդպես է լինելու: Նրա այդ պահվածքը զայրացրել է Ջհանգիրյանին, որն իրենից երիտասարդ պատգամավորին կոռեկտության կոչ է արել:

Վեճն այնքան է թեժացել, որ վրդովված պատգամավորների ձայները լսվել են նաեւ ԱԺ նոր մասնաշենքի երրորդ հարկում: Իսկ նիստին ներկա կին փորձագետներն ու օգնականները հապշտապ հեռացել են դահլիճից:

Թերթը հիշեցնում է, որ սա կողմերի առաջին վեճը չէ. նման մի վեճ էլ եղել էր այս տարվա հունիսին, երբ բանը հասել էր բռունցքներին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ