20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լարվածություն ՀՀԿ-ում Ո՞վ է ուղեկցելու Արգամիչին. Ժողովուրդ

ՀՀԿ խմբակցությունում մթնոլորտը փոքր-ինչ լարվել է։ Պատճառն այն է, որ շաբաթվա վերջին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պետք է պաշտոնական այցով մեկնի Բրազիլիա, Արգենտինա եւ Ուրուգվայ, ու շատ պատգամավորներ կյանքի գնով ցանկանում են շրջագայել նրա հետ:

“Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ, որ թեժ մրցակցություն է սկսվել հատկապես խմբակցության կանանց միջեւ, քանի որ մշտապես պատվիրակության անդամի կազմում լինում են Կարինե Աճեմյանն ու Մարգարիտա Եսայանը:

Տիկնայք բոլոր միջնորդների օգնությամբ Հ. Աբրահամյանին “հասկացրել” են, որ այդպես արդար չէ, եւ պետք է այս անգամ կազմը փոխել: Թերթը փորձեց ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ղեկավար Գոհար Պողոսյանից պարզել, թե ինչ է մտադիր անել Աբրահամյանը:

“ԱԺ նախագահին ուղեկցող պատվիրակության կազմը որոշում է ԱԺ նախագահը, ինչ վերաբերում է տարաձայնություններին, ապա միջանցքի խոսակցությունները ես չեմ մեկնաբանում”,-ասաց նա:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ