04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Հետ կանչեք Ձեր ստորագրությունը. փաստաբան Արայիկ Պապիկյանը` Արա Զոհրաբյանին

Թեև Փաստաբանների պալատի նախագահ պարոն Արա Զոհրաբյանն իր կոչի մեջ օգտագործել էր «ընդդիմախոս» և «վիրավորված» բառերը, այդուհանդերձ պետք է նշեմ, որ ես ընդդիմախոս չեմ, ոչ էլ, առավել ևս, վիրավորված. քա՛վ լիցի: Հանձինս պալատի նախագահի ու խորհրդի՝ ես դժգոհել եմ նրանց որոշակի գործունեությունից և այդ մասին հայտնել եմ հրապարակավ: Կարծում եմ՝ իմ (նաև իմ բազմաթիվ գործընկերների) հնչեցրած քննադատությունները եղել են տեղին ու կառուցողական, որոնք անհրաժեշտ են Փաստաբանների պալատի պարոն նախագահին: Դրանց (քննադատությունների) բացակայությունը կվկայի մեկ փաստ՝ առանց այլընտրանքի ու միահեծան մարմնի առկայություն, ինչը կհանգեցնի փաստաբանական համայնքի կործանման:

Ես հարաբերություններ պարզելու խնդիր կամ ցանկություն չունեմ, սակայն պարոն Ա. Զոհրաբյանին առաջարկ ունեմ. հարգելի՛ պարոն Զոհրաբյան, առաջարկում եմ հետ կանչել Ձեր ստորագրությունը օգոստոսի 3-ին Փաստաբանների պալատի և Դատական դեպարտամենտի համատեղ հայտարարությունից:

Հարգանոք՝
Ա. Պապիկյան
Փաստաբան

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ