29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Անխնա քլնգել…»

«Ես տնտեսագիտությունից շատ հեռու մարդ եմ, այդ իսկ պատճառով Կարեն Կարապետյանի 1 տարին կփորձեմ դիտարկել վարչապետ-մեդիա դաշտ տիրույթում: Այս տիրույթում Կարեն Կարապետյանի գործունեությունը շատ նման է սինուսոիդի՝ իր առավելագույն և նվազագույն կետերով: Լրատվական դաշտը մեկ գովում է վարչապետին կամ առնվազն լոյալ է, մեկ սկսում է անխնա քլնգել:

Ի դեպ ԶԼՄ-ների գովասանքն ու լոյալությունը և քլնգոցը զարմանալիորեն համընկնում է քաղաքական դաշտի ներկայացուցիչների գովասանքի ու լոյալությունը և քլնգոցի հետ (այնպիսի տպավորություն է, որ այդ ամենը կոորդինացված է): Գովասանքի պիկերը եղել են նշանակման օրերին, նախընտրական շրջանում և Սերժ Սարգսյանի կողմից վարչապետին բացահայտ աջակցության ժամանակ: Քլնգոցը՝ Նոր տարվա ժամանակահատվածում, հետընտրական շրջանում և այս օրերին: Այնպիսի տպավորություն է, որ եթե մի քանի օր հետո Սերժ Սարգսյանը կրկին որևէ հանրային ելույթում հերթական անգամ Կարեն Կարապետյանի «մեջքին կանգնի», որոշ ԶԼՄ-ներ կտրուկ կփոխեն իրենց կարծիքը վարչապետի մասին»: Գրում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ