01 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Էս էլ հո Մալաթիայի շուկան չի՞. Փաշինյանը նկատողություն արեց

Ազգային ժողովում նիստի մեկնարկին քվեարկության դրվեցին մի շարք հարցեր: Սակայն քվեարկության ընթացքում կրկին կրկնաքվեարկություն եղավ, որն արձանագրեց ու բարձրաձայնեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «ՀՀԿ-ականների այդ վերջին շարքում 5 հոգով 8 հոգու տեղ են քվեարկում»,-ասաց նա:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ նկատողություն արեց՝ հիշեցնելով, որ կարող են քվեարկել միայն այն պատգամավորի փոխարեն, ով գրավոր թույլտվություն է տվել:

Նիկոլ Փաշինյանը հորդորեց հանել բացակա պատգամավորների քվեարկությունը: «Էս էլ հո Մալաթիայի շուկան չի՞, որ կարգուկանոն անեն»:

«Ելք»-ի մեկ այլ պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ հորդորեց երաշխավորել, որ ամեն քվեարկությունից հետո քվեարկության պատկերը կպահեն էկրաններին, ապա առաջ կանցնեն: 

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ