29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սա վերջն է, ալևս հանդուրժել չի կարելի. պահանջում է հրաժարականը

Լևոն Մկրտչյանը ՀՀ ԿԳ նախարար 5-րդ անգամ նշանակվել է 2017թ. մայիսի 31-ին: Իր առաջին պաշտոնավարման օրոք, 1998 թվականիհոկտեմբերի 28-ի կառավարության թիվ 661 որոշմամբ հանրապետության 57 դպրոցներում սկսվեց մի փորձնական ծրագիր՝ «Պետական հանրակրթականհաստատությունների համակարգի կառավարման հետագա ապակենտրոնացման մասին>, որը չաշխատեց ու Լևոն Մկրտչյանը, չգիտեմ ինչ պատճառով,դուրս եկավ պաշտոնից և 1999-2000թ.թ. դարձավ ՀՀ վարչապետի խորհրդական:

Հայաստանի կառավարությունը շարունակեց Պետական հանրակրթականհաստատությունների համակարգի կառավարման հետագա ապակենտրոնացման ուղղությամբ փնտրտուքներն ու ՀՀ կառավարությունը ԿԳ նախարարԷդուարդ Ղազարյանի օրոք, 1999 թ. հունիսի 1-ի կառավարության թ. 377 որոշմամբ սկիզբ դրեց 15մլն. դոլար արժողությամբ «ՀՀ հանրակրթականհամակարգի բարեփոխումների փորձնական ծրագիրը հաստատելու մասին> առաջին վարկային ծրագրին, որով նախատեսվեց փորձնական ծրագրումընդգրկված 154 դպրոցներում անցնել աշակերտ-թվով ֆինանսավորման և իրականացնել հաստատությունների կառավարման և ղեկավարմանապակենտրոնացումը, որին առնվազն տեղյակ էր նախկին նախարարը:

Մինչ օրս ժողովրդավարական կառավարման այս սկզբունքը չի կայանում, որիպատճառը, ինչպես պնդում է 20 տարի առաջ այս գաղափարը ներդնող նախարարը, բոլորովին կառավարման խորհուրդների կազմավորման սկզբունքը կամնրանց չաշխատելու փաստի մեջ չէ, այլ՝ անցած 26 տարիների իշխանությունների կողմից ընտրական գործընթացի նկատմամբ մեր հասարակության մեջցանած ամլության զգացումը` «ես ո՞վ եմ, որ իմ ընտրությամբ ինչ որ բան փոխեմ>, իսկ կառավարման խորհրդի առաջին պարտականությունը մերերեխաների կրթության շահերին և ո՛չ իշխանությունների կամայականություններին նվիրված տնօրենի ընտրությունն է: Շան գլուխն այստեղ է թաղված:

Երկրորդ անգամ Լևոն Մկրտչյանը նշանակվեց ԿԳ նախարար 2001թ.-ին ու այդ տարում Ազգային Ժողովը ընդունեց Կրթության մասին» ՀՀ օրենքովպահանջվող Կրթության  զարգացման պետական ծրագիր 2001-2005թ.թ. օրենքը», որը շատ լավ փաստաթուղթ էր, սակայն այն մշակված ուպատրաստված էր նախորդ՝ Էդուարդ Ղազարյանի օրոք: Նշեմ, որ իրականացավ օրենքով մշակված կրթական միջոցառումների հազիվ 30%-ը:Հաջորդ՝ 3-րդ անգամ Լևոն Մկրտչյանը ԿԳ նախարարի պաշտոնում պաշտոնավարեց 2006թ.ից մինչև 2008 թ. հունիսի 2-ը: 2006-ին, արդեն 3-րդանգամ նշանակված ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի օրոք «Կրթության մասին», օրենքում ամրագրվեց անցումը 12-ամյա միջնակարգ կրթության:Հայաստանի Հանրապետությունը հաջորդ «Կրթության զարգացման պետական ծրագիր»-ն ունեցավ 5 տարի հետո՝ 2011-ին, փաստորեն այդ տարիներիգործող ԿԳ նախարարներ Սերգո Երիցյանն ու Լևոն Մկրտչյանն աշխատեցին առանց «Կրթության մասին», ՀՀ օրենքով պահանջվող կրթությանզարգացման պետական ծրագրի:2008-ի հունվարին, 2003-2009թ.թ. Կրթության որակ և համապատասխանություն» վարկային առաջին ծրագրով ($20մլն) Լևոն Մկրտչյանի օրոքաշակերտ թվով ֆինանսավորման բանաձևի բարելավման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը պետք է շարունակեր բանաձևիկատարելագործումը, սակայն ծրագրի ավարտին վերանայված տարբերակը գործածության մեջ չի դրվել: Իրենից հետո ներդրված, այժմ կիրառվող, ըստուսումնական մակարդակների տարբերակված ֆինանսավորման բանաձևը նույնպես հնացած է և իսկապես վերանայման կարիք ունի:

Հակասություն կաաշակերտ թվով ֆինանսավորման և դասարաններով կոմպլեկտավորման սկզբունքների միջև, սրա մասին նախարարը նույնպես խոսում է: Լևոն Մկրտչյանիօրոք, իր ներկայացմամբ 2003-2009թ.թ. «Կրթության որակ և համապատասխանություն»; առաջին վարկային ծրագրով ՀՀ կառավարության27.03.2008թ. 12-րդ արձանագրային որոշմամբ հավանության արժանացավ «Ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագիր»-ը, որի արդյունքներից ոչ մեկը գոհ չէ: Ինքը, նախարար Լևոն Մկրտչյանն էլ է դժգոհում այն դեպքում, երբ ինքն ու իր աշխատակազմը 2006թ.-ից 2008թ.աշխատել են այս ծրագրի վրա:

Հասարակությունը մինչ օրս դրական չի վերաբերվում այս փոփոխությանը, որովհետև չնայած միջնակարգ կրթության 10 տարին դարձավ 12, սակայն այնտեսլականը, որ կբեռնաթափվեն տարրական, հիմնական դպրոցների ուսումնական ծրագրերը, ավագ դպրոցները կդառնան նախամասնագիտականկողմնորոշմանն ուղղված որակյալ կրթական հաստատություններ, սովորողներին կնախապատրաստեն ինքնուրույն կյանքի ու կրկնուսույցի կարիքը առնվազնկպակասի, չիրականացան: Այս գործընթացին չնախորդեց տարրական, հիմնական դպրոցների ծրագրերի բեռնաթափման գործընթացը, այլ՝ նույն ծրագրերիվրա ավելացան ուսումնական նոր առարկաներ այն դեպքում, երբ անհրաժեշտ էին ինտեգրված ուսումնական առարկաներով ծրագրեր:

Պատճառներից մեկնէլ նաև այն էր, որ 2008-ին գործող ու հետո եկած նախարարներն ու նախարարության համապատասխան պաշտոնյաները հեռվից լուռ հետևեցին, թեինչպես են մարզպետներն ու Երևանի քաղաքապետն ազատվում իրենց համար «գլխացավանք» դարձած ավերակ շենքեր ունեցող դպրոցներից ու ավագդպրոցները որակյալ կադրերով ապահովելու ռազմավարական ծրագրի պահանջը տնօրենների կողմից շրջանցելու վրա նախարարները պարզապես աչք փակեցին:

2001-ին ԿԳՆ, Հույսի կամուրջ» հ/կ և թ. 27 դպրոց եռակողմ համաձայնագրով հանրապետությունում առաջին անգամ Երևանի Դ.Դեմիրճյանի անվանթ.27 դպրոցին տրվեց ներառական կրթություն իրականացնելու իրավունք (նախարար Լևոն Մկրտչյան): Փաստորեն, ինքն այս քաղաքականությաննառաջին հավատացողներից էր, բայց 2016-ի փետրվարին, երբ 4-րդ անգամ եկավ նախարար, առաջինը կասկածի տակ դրեց 2014-ին արդեն օրենքովամրագրված համընդհանուր ներառական պետական քաղաքականությունն ու կառավարության ընդունած գործողությունների ժամանակացույցը: Այս մասին էնաև վկայում 2016թ. կառավարության ներկայացրած 6-ամսյա ծրագիրը, որտեղ «ներառական կրթություն», բառն անգամ չկա: «Ներառական կրթության հարցում պետք է զգույշ լինել ու չշտապել»:

ԿԳ նախարարը ոչ թե այսհարցում զգուշության կոչ պիտի աներ, այլ, ինչպես ժողովուրդն է ասում, թևերը քշտեր ու սկսեր հասկանալ, թե իր նախորդ, 3-րդ պաշտոնավարումիցհետո այդ քաղաքականությունն ո՞ւր է հասել և փորձեր ընկղմվել հետագա գործընթացն իրականացնելու մեջ:Ընդհանրապես, հաճախ է Լևոն Մկրտչյանը իրարամերժ մտքեր արտահայտում, օրինակ, 23.09.2017 Ուսուցիչ» նախաձեռնության վերաբերյալ իր ելույթում ասում է. «Շուրջ երկու տարի է, ինչ Հայաստանի կրթական համակարգը մտել է վերափոխումների նոր շրջան: Անկախության առաջինօրերից ձևավորվել է ազգային կրթական համակարգ: Չգիտեմ վերափոխում»,- ասելով ինչ է նկատի ունեցել պարոն Մկրտչյանը: Եթե նկատի էունեցել;բարեփոխում; բառը, ապա այն վերջին երկու տարում չի սկսվել: Ենթադրում եմ նկատի ունի 4-րդ պաշտոնավարման շրջանում իր կողմից
բարձրաձայնված, քննադատված երևույթները, սակայն դրանք շտկելու ուղղությամբ ոչ մի «վերափոխում>, կոնկրետ քայլ չենք տեսել, դեռևս միայն խոսքեր են:

Գիտե՞ք, կարող եմ շատ երկար նկարագրել ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի 5 անգամ պաշտոնավարման անարդյունավետ գործունեության մասին, բայց նրահրաժարականի իմ պահանջը առավելապես պայմանավորված է ՀՀ նախագահի կողմից Հրազդանի քաղաքապետի տղային <պատվելու», արարողությանը և իրքայլը արդարացնելու հիմնավորումներին, որոնք կրթության նախարարին ոչ սազական արտահայտություններ էին:ԿԳ նախարարն այդ քայլն անելուց առաջ պարտավոր էր նորից կարդալ (ոչ միայն ինքը, այլև այդ դպրոցի տնօրենն ու մանկավարժները) դեռ 2004թ-ինընդունված, իր կողմից անընդհատ թմբկահարվող, սակայն 2009թ. », Հանրակրթության մասին»:

ՀՀ օրենքով չամրագրված Ազգային կրթակարգի «ԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ», և նշածս օրենքով 2010-ին կառավարության կողմից ընդունված», «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ», փաստաթղթում հանրակրթության բոլոր մակարդակներում սովորողների նկարագրին ներկայացվողպահանջներն ու իմանար, որ ոսկե մեդալի հավակնորդը գերազանց գնահատականներ պետք է ունենար ոչ միայն ուսումնական առարկաներից, այլևհամապատասխաներ չափորոշչով իր նկարագրին ներկայացվող պահանջներին՝ պատասխանատվություն ցուցաբերել առօրյա կյանքում, իմանալ, ընդունել ևհարգել ուրիշների իրավունքները, լինել մարդասեր, հանդուրժողական վերաբերմունք ունենալ շրջապատի մարդկանց նկատմամբ: Իսկ կրթությունը դպրոցումպետք է նպատակաուղղված լինի ազգային ու համամարդկային արժեքներ կրող մարդու, օրինապահ, ժողովրդավարական արժեքներով առաջնորդվողքաղաքացու ձևավորմանը:

Պետական չափորոշչի այս պահանջը, ցավոք, չունի չափման միավոր, թիվ չի՛ պարոն նախարար, բայց Դուք, կարևորելով ՀՀկառավարության հաստատած ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉՉԻ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՁևԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ, պարտավոր էիք կանխել դպրոցում ոսկե մեդալտալու որոշումը, որովհետև այն կայացրել են ողբերգական դեպքը պատահելուց հետո: Այս առթիվ հիշեցնեմ, որ ավարտական քննություններիկազմակերպման մասին Ձեր իսկ հրամանում կա այսպիսի կետ. Քննությունից բացակայած կամ ուշացած Մեդալի հավակնորդ սովորողը զրկվում է Մեդալ ստանալու իրավունքի:

Ստացվում է քննությունից ուշանալն ավելի մեծ վտանգ է հասարակության համար, քան առանց վարորդական իրավունքիմեքենա վարելն ու մարդուն կյանքից զրկելը: Դուք այդ տղային պետք է զրկեիք ոսկե մեդալից ու դպրոցի տնօրենից ու մանկավարժներիցպահանջեիք բացատրություն տալ, թե ինչո՞ւ են շրջանցել այնպիսի կարևոր փաստաթղթի պահանջը, ինչպիսին ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ սահմանածշրջանավարտի բնութագիրն է, որը նույնն է, թե որևէ առարկայից սովորողը գիտելիք, հմտություն, կարողություն չունենա, բայց «գերազանց», գնահատվի: Այն հիմնավորումները, որոնք լրատվամիջոցներով հնչեցին նախարարի կողմից, ոչ այլ ինչ է, քան կրթությունը չկարևորող, չգնահատող մարդու խոսք:

Ավելին, հետևելով տարբեր լրատվամիջոցներով արտահայտած իր մտքերին, տպավորություն եմ ստանում, որ որպես նախարար ինքն ամբողջությամբչի տիրապետում ոլորտը կարգավորող իրավական փաստաթղթերին:Կրթության նախարարն իրավունք չուներ ասել այն, ինչ ասեց ի պաշտպանություն Հրազդանի քաղաքապետի տղային «պատվելու» իր այս քայլի: Սա վե՛րջն է ու անձամբ չե՛մ հանդուրժում և պահանջում եմ իր հրաժարականը:

 

Անահիտ Բախշյան 

Կրթության փորձագետ

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ