29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երբ դրանով զբաղվում են ՀՀԿ-ի կանայք

Մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզան Մուրադյանը հայտնվել է բավականին ուշագրավ պատմության կիզակետում։ Նրան պատկանող ՀԿ-ի միջոցով նա ձեռնարկ է հրատարակել, որի միջոցով դպրոցականներին պետք է հանդուրժողականություն քարոզվի սեռական փոքրամասնությունների մասին։ Սա բավականին նուրբ խնդիր է Հայաստանում, ու գիտենք մեր հասարակության արձագանքը նման համայնքի ներկայացուցիչներին։

Բնականաբար, ճնշող մեծամասնության արձագանքը բացասական է։ Տրամաբանական է, որ դպրոցում սովորող երեխաների ծնողներն էլ, այսպես ասած, ոգևորված չեն լինի, առհասարակ, դպրոցական տարիքում նման թեմաներ շոշափելուց։ Սա, իհարկե, չի արդարացնում սեռական փոքամասնությունների նկատմամբ շատ հաճախ կիրառվող լեքսիկոնն ու անհանդուրժողականությունը, սակայն եթե այսպիսի խնդրի են ուզում անդրադառնալ դպրոցում, ուրեմն՝ պետք է շատ մանրազնին աշխատանք կատարվի ու մեթոդ մշակվի։

Խնդիրը, սակայն, այն է, որ Հայաստանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մի ստվար զանգված բավականին ագրեսիվ վարքի դրսևորումներ է ցուցաբերում, ինչը, բնական է, հանրության կողմից հավանության արժանանալ չի կարող։ Փոքրամասնությունն իրեն շատ հաճախ տարբեր միջոցառումների ընթացքում պահում է այնպես, կարծես թե մեծամասնությունը պարտավոր է հանդուրժել իրեն։

Եվ հիմա, երբ դրանով զբաղվում են ՀՀԿ ներկայացուցիչները, որոնք, ի դեպ, պահպանողական արժեքների կրող են, առնվազն քարտ բլանշ է տալիս համայնքին, այսինքն՝ այն, ինչ իրենք չեն հաջողում, փորձում է կյանքի կոչել Ռուզաննա Մուրադյանն իր ՀԿ-ով։ Համաձայնեք, մարդիկ իրավունք ունեն ոչ միայն կասկածելու այդ աշխատանքին, այլ, առհասարակ, Ռուզան Մուրադյանի՝ նման հարցերով զբաղվելու որոշումը բավականին սկեպտիկ մտորումների տեղիք է տալիս ու ավելի շատ սարկազմային ոճում կարող է դիտարկվել։ Դա ավելի վատ է, քան այն, հանուն ինչի նրանք պայքարում են։

 

Վաչե Սարդարյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ