11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Սկսվեց

Սեպտեմբերի 11-ին մեկնարկում է ՀՀ ԱԺ 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: Առաջիկա 4 օրը ԱԺ-ում քննարկվելու են հետևյալ հարցերը. 

1. Առաջարկվում է, որ հարկադիր կատարողի գործողությունների կամ անգործության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցումը կատարվի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի հաշվին: Այդպես, ճանապարհային ոստիկանություն ծառայության արտաբյուջետային ֆոնդը ծախսվում է անհիմն գանձված վարչական տուգանքների վերադարձման, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության ծառայողի ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման համար:

2. Առաջարկվում է ներդնել հարևանային իրավունքի ներդրումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, որը կարգավորելու է հարևանային հարաբերությունների բնագավառում առկա բազմաթիվ վեճեր, խախտումներ և անորոշ իրավիճակներ: Նախագծով հստակեցվել է հարևան հողամասի վրա ընկած ծառերի կամ թփերի պտուղների նկատմամբ սեփականության հարցը, հարևան տարածքից արմատների և ճյուղերի անցումը այլ հողամաս, սահմանվել են կարգավորումներ ջրօգտագործման կանոնների, հարևան հողամասերի վիճելի սահմանների և սահմանակից կառույցների ընդհանուր օգտագործման վերաբերյալ և այլն:

3. Նոր օրենք՝ «Ճարտարապետական գործունեության մասին»: Ամենակարևորը թերևս այս դրույթն է. ճարտարապետը պարտավոր է 8) չկատարել կառուցապատողի (պատվիրատուի) նախագծային առաջադրանքի պահանջները, եթե դրանք հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի, տարածական պլանավորման փաստաթղթերի կամ նախագծման թույլտվության պահանջներին կամ ելակետային տվյալներին. 
4. Առաջարկվում է, որ կառավարությունը մի շարք ոլորտների լիցենազվորման իրավասությունը փոխանցի մասնագիտացված կառույցների:
5. Առաջարկվում է, որ մի շարք կազմակերպություններ ու ընկերություններ (ցանկը կորոշի կառավարությունը) 3 տարով ազատվեն ԱԱՀ-ից: 
6. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ մրցույթների չկայացման դեպքերի վերաբերյալ: 
7. Առաջարկվում է անշարժ գույքը գնահատողի որակավորման վկայականի համար գործողության ժամկետ չսահմանել: 

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն է ներկայացրել ֆեյսբուքյան հանրագրում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ