Դավաճանության շաբաթ Ազգային ժողովում. 168 ժամ
“168 ժամ”-ի ենթադրում է, որ Հայաստանի ընդդիմությունն առաջիկայում կրկին կանգնելու է լուրջ փորձության առաջ: Հաջորդ շաբաթ Ազգային ժողովում քննարկվելու եւ քվեարկվելու է Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, այդ պաշտոնում առաջադրել Է ՎՊ գործող նախագահ Իշխան Զաքարյանի թեկնածությունը:
Վերջինս այս օրերին հանդիպումներ է ունեցել խորհրդարանական խմբակցությունների հետ, եւ դատելով վերջիններիս հրապարակային եւ հատկապես ոչ հրապարակային արձագանքներից, այդ հանդիպումներն անցել են “փոխադարձ վստահության մթնոլորտում”:
Համենայնդեպս, այլընտրանք համարվող “Բարգավաճ Հայաստանն” ու Դաշնակցությունը հայտարարել են, որ “կողմ” են քվեարկելու Իշխան Զաքարյանի թեկնածությանը:
Ընդամենը 2 անդամից բաղկացած “Ժառանգություն” խմբակցությունն էլ տեղեկացրել է, որ “դեմ” է քվեարկելու ՎՊ գործող նախագահին: Նույնը’ ընդհանուր ձեւակերպումներով, հայտարարել Է նաեւ ՀԱԿ-ը: Սակայն այս հայտարարություններն իրականում ոչինչ չարժեն, քանի որ, ինչպես ցույց տվեց ՀՀ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի քվեարկությունը, խորհրդարանական ընդդիմությունը ժամանակ առ ժամանակ այնքան Էլ ընդդիմություն չէ:
Ընդդիմադիր պատգամավորների մեծ մասը հասկացել է “երջանկության գաղտնիքը”, որը, ընդհանուր առմամբ, կայանում է լծակներ ունեցող պաշտոնյաների հետ լավ հարաբերություններ ունենալու մեջ: Այնպես որ, բացառված չէ, որ Իշխան Զաքարյանի քվեարկությունից հետո ընդդիմադիրները կրկին սկսեն իրար մեջ դավաճաններ փնտրել ու այդպես էլ չգտնել: