11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Վրաստանում տեղի ունեցած վթարից տուժվածը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

Օգոստոսի 22-ին Վրաստանի Ցխալտուբո շրջանի Քութաիսի-Սամտրեդիա ավտոճանապարհին   տեղի ունեցած վթարից  տուժած Երևանի բնակչուհին, որ մինչև այժմ բուժվում էր  Քութաիսիի հիվանդանոցում, այսօր տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Տեղափոխումը կազմակերպել է ՀՀ առողջապահության նախարարությունը, այն իրականացրել է Գյումրու  շտապբուժօգնության ծառայությունը։ Շտապօգնության բրիգադը դեռ երեկ գնացել է Քութաիսի, իսկ այսօր առավոտյան հիվանդին հաջողությամբ հասցրել Երևան։

Նշենք, որ վթարված մեքենայում են եղել նաև երիտասարդ կնոջ ամուսինը և չորսամյա դուստրը։ Ամուսինն ավելի վաղ դուրս էր գրվել հիվանդանոցից։ Նրանք Երևան են եկել առանձին մեքենայով։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արդեն հասցրել են կատարել անհրաժեշտ բոլոր  լաբորատոր և գործիքային հետազոտությունները։ Մասնագետների գնահատմամբ ընտանիքի անդամներն առողջական լուրջ խնդիրներ չունեն։

Մայրն ու աղջկիկը երկու օր կմնան բժիշկների հսկողության տակ։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ