Ինչպիսի՞ եղանակ է սպասվում սեպտեմբերին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Սեպտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը եւ ամսական կանխատեսումը։
Երեւան քաղաք
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 21…23C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչեւ 37…39C, երրորդ տասնօրյակում`օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ 8…10C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 6…8C, առավելագույնը՝ 34C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 9 մմ):
Արարատի եւ Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 21…22C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչեւ 37…39C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ 10…12C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 5…6C, առավելագույնը՝ 34…35C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 7…10 մմ):
Շիրակի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 12…15C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչեւ 27…30C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչեւ 2…5C(դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -1…+2C, առավելագույնը՝ 25…27C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 25…35 մմ):
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 14…16C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչեւ 28…31C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը 2…6C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -1…+2 C, առավելագույնը՝ 26…28C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 32…46 մմ):
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 17…19C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչեւ 30…35C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ 5…10C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 3…7C, առավելագույնը՝ 28…29C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ ( նորման` 38…40 մմ ):
Վայոց ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում 21…23C, լեռնային շրջաններում` 15…16C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչեւ` 37…39C, լեռնային շրջաններում՝ 27…30C, երրորդ տասնօրյակում օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչեւ` 10…12C, լեռնային շրջաններում` 3…5C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` նախալեռնային շրջաններում՝ 6…7C, լեռնային շրջաններում՝ 0…+1C, առավելագույնը` նախալեռնային շրջաններում 34…35C, լեռնային շրջաններում՝ 24…25C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում 10…15 մմ, լեռնային շրջաններում 22…23 մմ):
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 20…23C, նախալեռնային շրջաններում` 14…16 C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչեւ` 36…39C, նախալեռնային շրջաններում՝ 27…30C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչեւ` 7…10C, նախալեռնային շրջաններում` 4…6C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում՝ 7…9C, նախալեռնային շրջաններում՝ 4…5C, առավելագույնը` հովտային շրջաններում 32…34C, նախալեռնային շրջաններում՝ 28…29C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 13…43 մմ, նախալեռնային շրջաններում 19…61 մմ):