Հայկարամ Մխիթարյանն ազատվել է ԱԻ փոխնախարարի պաշտոնից

Հայկարամ Մխիթարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից։
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Հայկարամ Մխիթարյանին ազատել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասվում է վարչապետի որոշման մեջ։