28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Արագածոտնում ոստիկանների կողմից կեղծիքներ կատարելու մասին հաղորդում է ստացվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ կեղծիք կատարելու վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա:

Նախաքննական նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժնի աշխատակիցները 2017թ.-ի մայիսի 23-ին վիճաբանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ՀՀ քաղաքացիներ Կ. Մ.-ին ու Գ. Խ.-ին եւ տեւական ժամանակով ապօրինի պահել հիշյալ բաժնում:

Ըստ նախաքննական նյութերի` Գ. Խ.-ի անձնական խուզարկությունն իրականացվել է առանց ընթերակաների, սակայն ոստիկանների կողմից կազմված արձանագրությունում ակնհայտ կեղծ տվյալներ են ներառվել նշված գործողությանը ընթերակաների մասնակցության վերաբերյալ: Կեղծ տվյալներ են ներառվել նաեւ Կ. Մ.-ի մասնակցությամբ դեպքի վայրի զննության վերաբերյալ կազմված արձանագրությունում:

Բացի այդ, նյութերի նախապատրաստման ընթացքում Թալինի բաժնի օպերլիազորն ու ավագ հետաքննիչը Կ. Մ.-ին, ինչպես նաեւ բերման ենթարկված երկու այլ քաղաքացիների ուղղորդել են բացատրություններում ներառել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, թե, իբր, վերջիններս ականատես եւ մասնակից են եղել Թալին քաղաքի տարբեր վայրերում տեղի ունեցած խուլիգանության  դեպքերին:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասերով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ