«Խուստուփ» արգելավայրում հանգցվել է 100 մ2 տարածք ընդգրկող նոր բռնկված հրդեհի օջախ
ՀՀ բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքները գտնվում են խիստ հսկողության տակ:
Օգոստոսի 28-ի ժամը 19:30-ին «Սևան»ազգային պարկ»ՊՈԱԿ-ի Նորատուսի մասնաճյուղի Այրիվանի տեղամասում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում այրվել է 150մ2 չոր խոտածածկ տարածք: Հրդեհը հանգցվել է, շրջակա միջավայրն էական վնաս չի կրել:
Օգոստոսի 28-ի ժամը 11:42-ին «Խուստուփ» արգելավայրում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ, Խուստուփ լեռից դեպի արևմուտք այրվել է մոտ 100 մ2 խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 34 փրկարար ծառայող և «Զանգեզուր կենսոլորտային համալիր»ՊՈԱԿ-ի 30 աշխատակից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին:
Օգոստոսի 29-ի ժամը 12-ի դրությամբ «Զանգեզուր կենսոլորտային համալիր»ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրում ծխի օջախներ չկան:
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանի 2017թ. հուլիսի 17-ի N 232-Ա հրամանի` ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքները գտնվում են շուրջօրյա խստացված հսկողության տակ, ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ: