25 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

Պաշտպանի և Երևանի քաղաքապետարանի համագործակցության արդյունքում քաղաքացին ստացել է բուժման ուղեգիր

Վերականգնողական բուժման ուղեգիր չստանալու խնդրով երկրորդ կարգիհաշմանդամություն ունեցող քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:

Դիմումատուի փոխանցմամբ՝ առողջարանային բուժման ուղեգրերը տրամադրվում են սոցիալական (հատուկ) խմբերին, մինչդեռ ինքը, լինելով երկորրդ կարգի հաշմանադամ, դրանցում ընդգրկված չէ:

Պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում պարզվել է, որ առկա է փաստաթղթերի ճիշտ լրացման անհրաժեշտություն, ինչպես նաև՝ քաղաքացին Երևանի քաղաքապետարան հասցեագրված դիմումին չի կցել համապատասխան կարգի  հաշմանդամության վերաբերյալ փաստաթուղթը:

Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ Երևանի քաղաքապետարանը Պաշտպանին տեղեկացրել է, որ քաղաքացուն տրվել է առողջարանի ուղեգիր:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ