Դատապարտյալը փախուստի փորձ է կատարել
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը ներկայացրել է ՀՀ քրեակատարողական հիմնարկների վերջին օրերի քրոնիկոնը:
Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
Օգոստոսի 18-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները շենքի` խցերին մերձ տարածքում հայտնաբերել են կպչուն ժապավենով փաթեթավորված ծխախոտի տուփ, որի մեջ առկա է եղել ապակյա գլանաձև 5 տարա, ծխախոտի 7 գլանակ` լցոնված 7,5 գրամ քաշով դարչնականաչավուն զանգվածով:
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բուժմասի չօգտագործվող սենյակի զննությամբ օրերս հայտնաբերվել է անձեռոցիկով փաթեթավորված փաթեթ, որի մեջ առկա էր 2 գրամ քաշով կանաչավուն զանգված:
Առգրավված թմրամիջոցներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:
Օգոստոսի 24-ին` ժամը 12:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վ. Ս.-ն անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելու նպատակով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոններից մեկը, ինչից հետո ժամը 14:15-ի սահմաններում կատարել է փախուստի փորձ:
Աշխատակիցների աչալրջության շնորհիվ փախուստի փորձը կանխվել է, իսկ դատապարտյալը` վերադարձվել հիմնարկ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: