15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը կհանդիպեն նոյեմբերին. ՄԽ համանախագահներ

Տարածաշրջան այցելած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկամյա դադարից հետո կհանդիպեն նոյեմբերին: ԵԱՀԿ մամուլի ծառայության փոխանցմամբ`  համանախագահների հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

“ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը /Ռուսաստան/, Ժակ Ֆորը /Ֆրանսիա/, Ջեյմս Ուորլիքը /ԱՄՆ/ եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նոյմեբերի 4-5-ն այցելել են տարածաշրջան՝ շարունակելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծում գտնելու հարցում կողմերին աջակցելու ջանքերը: Նրանք հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ Բաքվում՝ նոյեմբերի 4-ին, եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ Երեւանում՝ նոյեմբերի 5-ին, եւ քննարկել հակամարտության կարգավորման կարեւորագույն հարցեր: 

Նրանք հանդիպել են նաեւ երկու երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հետ: Նախագահները համաձայնել են հանդիպել նոյեմբերին՝ հստակեցնելու դիրքորոշումները և որոշելու, թե ինչպես պետք է առաջ շարժվել: 

Համանախագահները կշարունակեն աշխատանքը բարձր մակարդակով հանդիպման կազմակերպման, համաձայնությունների ձեռք բերման ուղղությամբ: Միջնորդները կողմերին կոչ են անում զսպվածություն ցուցաբերել ինչպես գործողություններում, այնպես էլ՝ հայտարարություններում: Ռազմական գործողություները, մասնավորապես՝ այս պահին, կարող են դիտվել միայն՝ որպես խաղաղ գործընթացը խաթարող քայլ”,- նշվում է հայտարարության մեջ:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ