09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Շանթ Հարությունյանի հայրը դիմելու է Օբամային. Ժամանակ

”Ժամանակի” զրուցակիցն է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում բնակվող Շանթ Հարությունյանի հայրը՝ Շահեն Հարությունյանը:

 -Կարծում եք՝ ճի՞շտ ճանապարհ էր ընտրել Ձեր որդին, ո՞ւր պիտի հասցներ էդ ճանապարհը:

– Ճիշտն ասած՝ ես չեմ իմանում, չեմ կարող կոնկրետ բան ասել, ճիշտ է, թե չէ, ընդհանրապես էդ երկրում ոչ մի բան չի կարելի անել, ճիշտը սա ա, որովհետև ինքը՝ էդ երկիրը, արդեն դատապարտված ա վերանալու: Որևէ շարժում անգամ չի օգնի:

– Դուք դիմելու եք հենց ԱՄՆ նախագահի՞ն:

– Ես դիմելու եմ միջազգային մի շարք կազմակերպությունների, նաև՝ Օբամային՝ պրեզիդենտին, մեր պրեզիդենտին:

– Մեր՝ նկատի ունեք Հայաստանի նախագահին նույնպե՞ս:

– Չէ, Հայաստանի նախագահի հետ գործ չունեմ, ի՞նչ գործ ունեմ ես Հայաստանի նախագահի հետ, իմ նախագահը չի, ես իմ նախագահին կդիմեմ:

– Լավ, բայց ի՞նչ պահանջով կամ խնդրանքով, ինչպե՞ս եք Ձեր դիմում-հայցը ձևակերպելու:

– Դեռ կմտածեմ, կասեմ, եթե հարկ լինի:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ