26 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

Կ. Կարապետյանի որդու ավտոմեքենան տեղափոխվել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն

Սեպտեմբերի 24-ին, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն է տեղափոխվել “Տոյոտա” մակնիշի 33 LD 840 համարանիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան հաշվառված է 24-ամյա Վարդան Կարոյի Կարապետյանի անվամբ: Գ. Շամշյանը հայտնում է, որ, իր տեղեկություններով, ավտոմեքենան ԿՀԴՊԳՎ է տեղափոխվել այն բանի համար, որ ուղեկցումներ է կատարել Երևանում, իսկ մի քանի փողոցներում էլ խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները:

Վ. Կարապետյանը բնակվում է Արարատի մարզի Շահումյան գյուղի Թորգոմ Սարգսյան փողոցում: Իսկ նրա հայրը Ազգային Ժողովի պատգամավոր Յուվեցի Կարո մականվամբ Կարո Կարապետյանն է:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ