27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հիստերիա՝ Ադրբեջանում․ Գուգուշը Երեւանում համերգ է տալու․ Փաստ

«Փաստը» գրում է. «Ադրբեջանական ծագում ունեցող Իրանի ամենահայտնի դերասանուհիներից ու երգչուհիներից մեկը՝ Գուգուշը (քաղաքացիական անունը Ֆաիեգ Աթեշին) Instagram–ի իր էջում գրառում է կատարել օգոստոսի 31–ին Երեւանում կայանալիք համերգի մասին: Երգչուհին իր այդ գրառումը վերնագրել եւ առանձնացրել է՝ «վերջապես» (#finally) եւ «պատմություն է գրվում» (#historyinthemaking) հեշթեգերով:

Տեղեկացնենք, որ հայտնի երգչուհու այցը Հայաստան մի քանի առումով է հետաքրքիր: Նախ, որ այն հիստերիայի մեծ ալիք է բարձրացրել Ադրբեջանում: 2011–ին, երբ Բաքվում փորձել են կազմակերպել Գուգուշի համերգը, նա հրաժարվել է Ադրբեջան մեկնել առանց իր հայ ընկերոջ, որի պատճառով էլ համերգը չեղյալ է հայտարարվել: Այսինքն, իրանցի արտիստը ազգությամբ հայ զուգընկեր ունենալու պատճառով արդեն իսկ հասցրել է ադրբեջանական սեւ ցուցակում գրանցվել, ինչը նշանակում է, որ այլեւս չի կարող այդ երկիր մեկնել:

Բայց սա, կարծես թե, այնքան է ազդել ադրբեջանական կողմի վրա եւ հիմա էլ սեփականատիրական զգացումից ելնելով մտածում են, որ հայտնի երգչուհին այնուամենայնիվ իրենցն է եւ չի կարող Հայաստանում համերգ տալ:

Ի դեպ, 2000 թվականին ԱՄՆ տեղափոխվելուց հետո սա Գուգուշի առաջին համերգն է նախկին ԽՍՀՄ–ի տարածքում: Հայաստանից հետո, սեպտեմբերի 3–ին երգչուհին ելույթ կունենա նաեւ Վրաստանի մայրաքաղաքում:

Անշուշտ այս համերգը նշանակալի իրադարձություն է ոչ միայն հայկական շոուբիզնեսի, այլեւ հանդիսատեսի համար, քանի որ նման հայտնի աստղի ցանկացած ելույթ տարբեր ուղղություններով միանգամից մի քանի շղթայական ռեակցիաներ է առաջացնում: Առավել եւս, երբ նրա իրանցի բազմահազար երկրպագուները այս համերգին ներկա գտնվելու համար պատրաստ են բավականին մեծ գումարներ ծախսել:

Ի դեպ, Մարզահամերգային համալիրում համերգի տոմսի գները սկսվում են 75 դոլարից, իսկ VIP տոմսերի արժեքը 600 դոլար է:

Տեղեկացնենք նաեւ, որ բացի մշակութային իրադարձությունից Գուգուշի Հայաստան այցը ամենայն հավանականությամբ կդառնա համաշխարհային մամուլի կողմից ամենալուսաբանվածներից մեկը, քանի, որ նա իրոք բազմաշերտ եւ ինքնատիպ անհատականություն է եւ այս գործոնը թե՛ քաղաքական եւ թե՛ այլ նկատառումներից ելնելով չի կարելի անտեսել»:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ