09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Աշունը տաք եւ տեղումնառատ կլինի

Առաջիկա հինգ օրերի ընթացքում հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, կպահպանվի անտիցիկլոնային դաշտը: Այս մասին այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում խոսեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը: Գեոմագնիսական դաշտը հիմնականում կայուն է:

Սեպտեմբերի 26-ից օդի ջերմաստիճանն ավելի կտաքանա: Դեռևս պարզ չէ, թե ինչպիսի ձմեռ կունենանք: Սակայն, ըստ բանախոսի, բավական տաք աշուն է սպասվում: Սեպտեմբերը բարենպաստ էր մեր հանրապետության համար, օդի ջերմաստիճան ու տեղումների քանակը նորմայի մեջ էին, իսկ հոկտեմբերին ջերմաստիճանը նորմայից մեկ աստիճան բարձր կլինի: Նման հոկտեմբեր ՀՀ-ում եղել է  նաև 1948 թվականին: Վտանգավոր օդևերեութաբանական երևույթներ չեն գրանցվել:
Գագիկ Սուրենյանը նշեց, որ բավականին տեղումներ են սպասվում, քանի որ հոկտեմբերը մայիսից հետո տեղումներով ամենահարուստ ամիսն է:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ