24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եվրախորհրդարանը հակահայկական բանաձեւ է ընդւնել ԼՂ կարգավորման վերաբերյալ

Նախօրեին ուշ երեկոյան Եվրախորհրդարանը լիագումար նիստում կողմ է քվեարկել Արեւելյան հարևանության երկրների հետ հարաբերությունների ամրապնդման և մինչ այսօր գրանցած առաջընթացն ու անհաջողությունները ներկայացնող բանաձևի փոփոխություններին, փոխանցում է “Ազատությունը”: 

Ուշագրավ է, որ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում անդրադարձ կա նաև Արևելյան հարևանության տարածքում առկա հակամարտություններին, որոնք, ըստ Եվրոպական խորհրդարանի, պետք է լուծվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա:

Ընդունված բանաձևի տեքստում նշվում է, որ Եվրամիությունը ավելի ակտիվ պետք է ներգրավվի հակամարտությունների խաղաղ լուծման գործում: Եվրախորհրդարանը հիշեցնում է իր դիրքորոշումը՝ կապված մի պետության կողմից մյուս պետության տարածքների օկուպացման հետ. մասնավորապես, բանաձևի տեքստում ասվում է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է համապատասխանի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թվականի 4 բանաձևերին և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հիմնարար սկզբունքներին՝ ամրագրված 2009 թվականի լ՛Աքվիլայի համատեղ հայտարարությամբ:

1993-ի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը կոչ են անում դուրս բերել զորքերը Քելբաջարի, Աղդամի և մյուս “օկուպացված” տարածքներից: Լ՛Աքվիլայի հայտարարությունը իր հերթին հիմնվում է Մադրիդյան սկզբունքների վրա և կոչ է անում վերադարձնել Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքները Ադրբեջանին, տրամադրել Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ՝ անվտանգության երաշխիքներով և ինքնակառավարմամբ, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք բացել, ապագայում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշել իրավաբանորեն ամրագրված կամքի արտահայտմամբ, հաշվի առնել տեղահանված մարդկանց և փախստականների վերադարձն իրենց բնակության վայրեր և անվտանգության միջազգային երաշխիքներ տրամադրել` խաղաղապահ գործողությունների կիրառմամբ:

Եվրախորհրդարանը վերահաստատում է տարածաշրջանային կայունության և անվտանգության կարևորությունը` որպես Արևելյան գործընկերության նպատակ, կոչ անելով հնարավորինս արագ լուծել տարածքային հակամարտություննները Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում:

Այս բոլոր առաջարկները, սակայն, ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի դեպքում իրավական ուժ չունեն, քանի որ այս երկրների հետ Ասոցացման համաձայնագիրը չի ստորագրվելու: Եվրախորհրդարանի այս առաջարկները որոշակի ազդեցություն կունենային, եթե Հայաստանն ու Ադրբեջանը Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը գոնե մոտ լինեին:

Այդուամենայնիվ, սա մի փաստաթուղթ է, որ ընթերցվել, քննարկվել և ընդունվել է Եվրոպական խորհրդարանում՝ հաշվի առնելով բոլոր կետերն ու մանրամասները:

Բանաձևում նաև մտահոգություն է արտահայտված Ռուսաստանի կողմից գործընկեր երկրների ուղղությամբ տարվող գործողությունների կապակցությամբ, որոնք միտված են ետ պահել նրանց ԵՄ-ի հետ քաղաքական և տնտեսական ասոցացումից:

Միաժամանակ, Եվրախորհրդարանը հիշեցնում է, որ Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերը բացառում են որևէ այլ մաքսային միության հետ միաժամանակյա համագործակցությունը:

Ինչ վերաբերում է կոնկրետ Հայաստանին, ապա Եվրախորհրդարանի բանաձևը ընդունում է արձանագրված առաջընթացը և բարեփոխումները, նկատի ունենալով, սակայն, ժողովրդավարության ոլորտում առկա թերությունները՝ ներառյալ իրավական, դատական ոլորտները, կոռուպցիայի դեմ պայքարը:

Բանաձևի տեքստում նաև ափսոսանք է արտահայտվում Հայաստանի նախագահի վերջին քայլի կապակցությամբ` միանալ Մաքսային միությանը, հիշեցնելով Հայաստանի իշխանություններին, որ այդպիսի քաղաքականությունը անհամատեղելի է Ասոցացման համաձայնագրի հետ։

Եվրախորհրդարանը միաժամանակ հույս է հայտնում, որ Հայաստանը կշարունակի իր եվրոպական բարեփոխումները՝ սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրների լուծման համար:

Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում համագործակցել Եվրամիության հետ, քանի որ ԵՄ-ն բաց է հետևողական համագործակցության համար:

Աղբյուրը` azatutyun.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ