06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Զուգարանների ցանց, մաքուր միջավայր. ինչն է հիասթափեցնում Հայաստանում

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի խոսքով` զբոսաշրջության զարգացման համար,  որը գործող Կառավարության թիրախներից մեկն է, պոտենցիալ, միանշանակ, կա: «Բայց պիտի ֆիքսենք, որ մեկ տարվա կամ մեկ ամսվա ընթացքում անհնար է ապահովել այն տուրիստական ենթակառուցվածքները, որ երկիրը պետք է ունենա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Տնտեսագետն ընդգծեց, որ տուրիզմի զարգացումն առաջին հերթին պայմանավորված է ենթակառուցվածքների զարգացվածությամբ: «Եթե ուզում ես լավ տուրիզմ ունենալ, որպեսզի զբոսաշրջիկը մի կետից մյուսը կարողանա հասնել, պիտի սպասարկման համապատասխան ենթակառուցվածքներ ունենաս` սննդի կետեր, հյուրանոցներ, հյուրատներ: Այս մասով առաջընթաց ունենք, բայց զուգարանների ցանց պիտի ունենանք նաև, որն ամենացավոտ կետերից մեկն է, մաքուր մջավայր: Զբոսաշրջիկը գնում է Գառնի, Գեղարդ, այնտեղ ձորում աղբակույտ է հավաքված»,-ասաց նա:

Կառլեն Խաչատրյանը կարծում է, որ թեև պատմաշակությաին ժառանգությունը, խոհանոցը, մարդիկ իրենց հյուրընկալությամբ կարող են այդ միջավայրը ստեղծել, բայց միայն դրա վրա զբոսաշրջություն կառուցել անհնար կլինի:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ