13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Յուրի Վարդանյանի որդին բերման է ենթարկվել. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ գրում է, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի ավագ որդին մոտ մեկ շաբաթ առաջ ձերբակալվել է Իրան-Հայաստան սահմանին։

՛՛Ժողովուրդ՛՛-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նախարարի որդին փորձել է սահմանակետով թմրանյութ անցկացնել՝ այն պահելով մարմնի տարբեր մասերում, սակայն բռնվել է:  Կապանի ոստիկանները Վարդանյանին բերման են ենթարկել, այժմ գործի քննությունը տեղափոխվել է մայրաքաղաք:

՛՛Ժողովուրդ՛՛-ը տեղեկացավ, որ Յուրի Վարդանյանը փորձում է ոչ մի կերպ ՛՛չխառնվել՛՛ որդու հետ կատարվածին՝ հանրության ուշադրությունից ու քննադատություններից խուսափելու համար: Երեկ փորձեցինք տեղեկությունը ճշտել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի մամլո խոսնակից, սակայն վերջինս ասաց, թե ինքը նման ինֆորմացիայի չի տիրապետում. ՛՛Նախարարը զբաղված էր, հանդիպումների մեջ է, չկարողացա ինչ-որ բան ճշտել՛՛: Տեղեկություն տրամադրելու առումով ժլատ էր նաեւ ոստիկանությունը՛՛,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ