18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դիզվառելիքի պատմությունը ‘’կջրվի’’. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է, որ Արարատի մարզպետարանի իրենց աղբյուրների տեղեկացմամբ, դիզվառելիքի պատմությունը հիմնովին ջրվել է մի կողմից համաներմամբ ազատված անձանց, մյուս կողմից մարզի գյուղապետերի դրսեւորած կոլեկտիվ ՛՛գիտակցականության՛՛ շնորհիվ։

՛՛Բանն այն է, որ ինչ-որ հոգատար ՛՛մի ձեռք՛՛ հրահանգել է գյուղապետերին, նույնիսկ նրանց, որոնց մոտ ՛՛դույզն ինչ՛՛ խախտում չի եղել, 400 հազարական դրամ հանգանակություն բերել ՛՛կազնա՛՛՝ փակելու 92 մլն դիզվառելիքի ՛՛լափումը՛՛։Ինչն էլ գյուղապետերի մոտ դժգոհություն է առաջացրել։ Երեկ փորձեցինք փաստի իսկությունը ճշտել մարզպետ Արամայիս Գրիգորյանից. վերջինս ողջ օրն անհասանելի էր։ Չնայած ՛՛հանգանակությունը՛՛, ըստ մեր աղբյուրների, Գրիգորյանների օրոք չի եղել, այլ՝ փոքր-ինչ վաղ, այնուհանդերձ, զանգահարեցինք նաև մարզի Աժ պատգամավոր Արայիկ Գրիգորյանին, վերջինս ասաց, որ 1-ին անգամ է նման բան լսում՛՛,–գրում է ՛՛Հրապարակը՛՛։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ