19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Գրողների միությունը ի վերջո պետք է լուծարվի. Լ. Ջավախյան

Գրող Լեւոն Ջավախյանը այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է, որ կարելի է համարել, որ Գրողների միություն այլեւս գոյություն չունի:

“Լավ կլինի, որ ԳՄ-ն լուծարվի, քանի որ այդ կառույցն իրականում ոչ մի լիարժեք ֆունկցիա չի իրականացնում: Երեկ հեռուստատեսությամբ մի արար ցուցադրվեց, որը հիշեցնում էր “Օսկան Պետրովիչ”  ներկայացումը: ԳՄ-ում ընթանում է աթոռակռիվ, իսկ այդ աթոռը շատ գլխակեր է` “բեխեր” մի աթոռ, որին գահելով ոչ ոք չի դիմանում”,- ասել է նա:

Գրողը նշել է, որ միևնույն է, վաղ թե ուշ այդ միությունը կլուծարվի: Նա նշել է նաեւ, որ լավ գրողին ոչ մի Գրողների միություն էլ պետք չէ։

“Գրողների միությունն ստեղծվել է, որ այս կամ այն տարիքն առած գրողին սոցիալական օգնություն ցուցաբերեն։ Դե, եթ այդպես է, թող գնան աջակցության ակումբներ ստեղծեն ու էլի նույն գործն անեն։ Թող ՀԳՄ–ն դառնա պրոֆմիություն ու դրանով հարցը փակվի”,– ասել է Լեւոն Ջավախյանը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ