15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Սևան”ազգային պարկ”-ի գործով կա երեք մեղադրյալ

“Սեւան” ազգային պարկ” ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերով հարուցված քրեական գործով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրանք է առաջադրվել թվով 3 անձանց, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ “Սեւան” ազգային պարկ” ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, ապա` ՊՈԱԿ-ի տնօրեն, իսկ այնուհետեւ նաեւ` ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության ու կառուցապատման մրցութային հանձնաժողովի նախագահ Գ. Մարտիրոսյանը, չկատարելով ՀՀ Կառավարության` 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ սահմանված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման համար նախատեսված մրցույթի անցկացման կարգը, “Հրապարակային սակարկությունների” մասին ՀՀ օրենքի եւ ՀՀ հողային օրենսգրքի պահանջների կոպիտ խախտմամբ, պաշտոնեական փաստաթղթերում` հողամասերի վարձակալության և կառուցապատման համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտերում և մրցույթի արդյունքներով կազմված արձանագրություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով` հաղթող է ճանաչել նախապես որոշված և մինչ այդ տարածքներն ապօրինի փաստացի զբաղեցնող ֆիզիկական և իրավաբանական անձանց:

Բացի այդ, առանց միջգերատեսչական հանձնաժողովի հավանության, կրկին նույն եղանակով և դիտավորությամբ, մի շարք ֆիզիկական ու իրավաբանական անձանց սահմանված 3 տարուց ավել ժամկետով, այն է` 25 տարով, կառուցապատման իրավունքով տարամադրել է Սևանա լճի կենտրոնական էկոլոգիական գոտում գտնվող 1905մ բացարձակ նիշից ցածր գտնվող հողամասեր: Ապօրինի կնքված պայմանագրերի հիման վրա ֆիզիկական եւ իրավաբանական անձինք,”Սեւան” ազգային պարկ” ՊՈԱԿ-ի հողատարածքների նկատմամբ ապօրինաբար ձեռք բերելով վարձակալության կամ կառուցապատման իրավունքներ, ստացել են իրավունքի պետական գրանցման վկայականներ:

Ըստ նախաքննության տվյալների` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Սևանի ստորաբաժանման նախկին ղեկավար Է. Առաքելյանը տևական ժամանակ` 2005-2009 թվականներին, իսկ  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ճամբարակի ստորաբաժանման ղեկավար Ժ. Ստեփանյանը 2009-2011 թվականներին “Սևան ազգային պարկ” ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, տրամադրման և կառուցապատման գործընթացում, պաշտոնեական փաստաթղթերում` անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման միասնական մատյաններում ու վկայականներում, կեղծիքներ, ակնհայտ կեղծ տեղեկություններ, հետին ամսաթվով գրառումներ կատարելու, կեղծ փաստաթղթեր կազմելու և տրամադրելու, ինչպես նաև տրամադրված վկայականների տվյալները վերը նշված մատյաններում չներառելու միջոցով մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց անվամբ ապօրինի գրանցել են հողատարածքների նկատմամբ վարձակալության կամ կառուցապատման իրավունքներ, նրանց տրամադրել իրավունքի պետական գրանցման վկայականներ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Է. Առաքելյանին, Գ. Մարտիրոսյանին եւ Ժ. Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ  հոդվածի  2-րդ  մասով և 314-րդ հոդվածով եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Հիշեցնենք, որ  ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում “Սևան ազգային պարկ” ՊՈԱԿ-ի  եւ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ 2012թ. հունիսի 22-ին հարուցվել էր քրեական գործը, որի նախաքննության իրականացումը հանձնարարվել էր ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության` ՀԿԳ վարչությանը:

Նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ