27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Փորձել են սպանել փոխմարզպետի որդու սպանության գործով մեղադրվող գյուղապետի՝ Չոլի շան որդուն. Հայկական Ժամանակ

Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի (Նորատուսցի Հայկո մականվամբ) աղմկոտ սպանությունից հետո իրավիճակը չի հանդարտվում. փորձել են սպանել գործով մեղադրյալ Մեխակ Հարությունյանին։ Հայկ Հակոբյանը սպանվել է հունվարի 7-ին, ցերեկը՝ ժամը 12։30-ի սահմաններում. «Տոյոտա լենդ քրաուզեր պրադո» ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել «Աուդի– Q7» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվող Հայկ Հակոբյանի գլխի եւ պարանոցի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է. Հակոբյանի վրա 7 կրակոց է արձակվել։

Սպանության մեջ մեղադրվում է Նորատուսի բնակիչ 19-ամյա Մեխակ Հարությունյանը։ Վերջինիս օրեր առաջ՝ մարտի 25-ին, «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել են սպանել։ Այս դեպքի վերաբերյալ թեեւ Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություններ էր տարածել, սակայն այդպես էլ չէր նշել, որ կալանավոր Մ. Հարությունյանը նույն ինքը՝ Մեխակ Հարությունյանն է։ Մարտի 25-ին «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը փորձել է ածելիով վիզը կտրելու միջոցով սպանել Մեխակ Հարությունյանին։

Հիշեցնենք, որ նա Նորատուսի գյուղապետի եղբոր՝ Չոլի շուն մականունով հայտնի Արտակ Հարությունյանի որդին է։ Այս դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեն նախօրեին հաղորդագրություն է տարածել, նշելով, որ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորի նկատմամբ սպանության փորձ է իրականացվել նույն ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալի կողմից։

Զբոսանքի՝ օրենքով սահմանված ժամանակը լրանալուց հետո վերադառնալիս դատապարտյալը մուտք է գործել ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի աշխատասենյակ, բռնություն գործադրել նրա նկատմամբ, հափշտակել բանալիներն ու շտապել դեպի այն խուցը, որտեղ պահվում է կալանավոր Մ. Հարությունյանը (խոսքը Մեխակ Հարությունյանի մասին է,-հեղ.)։ Ապա՝ բացել է խցի դուռը եւ հարձակվել այնտեղ միայնակ գտնվող կալանավորի վրա, բռնություն գործադրել նրա նկատմամբ, կտրող- ծակող առարկայով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին։ Թերթի տեղեկություններով, դատապարտյալը հասցրել է ածելիով վնասել Մեխակ Հարությունյանի կոկորդը, նա նաեւ վնասվածքներ է ստացել դեմքի շրջանում։ Թերթին հաջողվեց պարզել, որ դատապարտյալը, որը ցանկացել է սպանել 19-ամյա Մեխակին, նախկինում մի քանի անգամ դատապարտված 36-ամյա Հ. Բ.-ն է։

Մեղադրյալներից մեկը հենց նա է: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Մեխակ Հարությունյանի սպանության պատվերը տվել է քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը, որը Հայկ Հակոբյանի ազգականն է:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ