27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քրիստոսը ցույց է տալիս, թե ինչն է խանգարում մեզ երկնքի արքայություն տանող ճանապարհին

«Ահա մի սերմնացան ելավ սերմանելու…» (Մատթեոս 13:1-8): 

Սերմնացանի առակում Քրիստոս ցույց է տալիս, թե ինչն է խանգարում մեզ երկնքի արքայություն տանող ճանապարհին։

«Մի մաս սերմ ընկավ ճանապարհի եզերքին, և երկնքի թռչունը եկավ և այն կերավ» (Մատթեոս 13:4)։ Առաջին խոչնդոտը մեր կայքնի ընթացքին դրսևորվող անտարբերությունն է: Մենք լսում ենք Աստծո խոսքը, բայց ուշադիր չենք։ Ոչ միայն պետք է լսել Աստծո խոսքն, այլ նաև՝ ընդունել այն։

«Եվ ուրիշ մի մաս ընկավ ապառաժի վրա, ուր շատ հող չկար. և իսկույն բուսավ, քանի որ հողը խորություն չուներ. երբ արևը ծագեց, խանձվեց. և քանի որ արմատներ չկային, չորացավ» (Մատթեոս 13:5–6)։

Խոսքն ընդունելուց հետո պետք է հավատարիմ լինել մինչև վերջ։ Քանի որ հաճախ լսում ենք խոսքն, ընդունում և արագ ոգևորվում, սակայն չենք կարողանում մենչև վերջ պահել այն։ Իսկ երբ ցանկանում ենք հարատևել Աստծո խոսքի պահպանության ճանապարհին, հանդիպում ենք ընդդիմության, հալածանքների։ Այս դեպքում միայն զգացմունքը և բանականութունը բավական չեն, պետք է նաև կամք։

-«Եվ ուրիշ մի մաս ընկավ փշերի մեջ, ու փշերը բարձրացան և այն խեղդեցին» (Մատթեոս 13:7)։
Հավատքի ճանապարհին ավելի մեծ խոչնդոտ կա, քան կյանքի ընդդիմությունն ու հալածանքն է. խոսքը հոգսերի մասին է։ Եթե հալածանքների ժամանակ ամեն բան հստակ է, իսկ կամքը՝ կենտրոնացած, ապա հոգսերի պարագային թվում է, որ վտանգ չկա, խնդիրներ չկան ու մարդը թուլանում է և տրվում կյանքի հոսանքին։ Այս դեպքում հոգսերը քիչ–քիչ դեպի իրենց են կենտրոնացնում մեր ողջ ուշադրությունը և կենսական ուժերը՝ հոգևոր կյանքը մղելով երկրորդ պլան ։

Միայն նա, ով և՛ հալածանքներին, և՛ հոգսերին ի վիճակի է դիմադրելու, կարող է լինել այն պարարտ հողը, որը պտուղ է տալիս մեկին՝ հարյուր, մեկին՝ վաթսուն, մեկին՝ երեսուն։

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ