Կների՞ աստավածապաշտ Վովան. Հրապարակ
“Ժառանգության”, նրա լիդերի, Զարուհի Փոստանջյանի նկատմամբ Վլադիմիր Գասպարյանն ուշադիր է: “Հրապարակը” ժառանգական Արմեն Մարտիրոսյանից փորձեց հետաքրքրվել իր համա՞ր էլ նա զորավար է՝:
“Գիտեք, այս խնդրում շատ խոր թյուրիմացություն կա, բանն այն է, որ պարոն Հովհաննիսյանը բոլոր գեներալներին է կոչում “զորավար”, առաջին անգամ՝ նախորդ գումարման Աժ-ում, երբ մեր առջեւ նստած Արթուր Աղաբեկյանին պրն Հովհաննիսյանն ասաց զորավար, ես մի պահ շշմեցի։
Հետո, երբ մի անգամ էլ Սեյրան Սարոյանին ասաց զորավար, հասկացա, որ նրա դիմելաձեւն է այդպիսին, ուրիշ ոչինչ, որովհետեւ գեներալը մեր պատմության ընթացքում համարվել է զորավար”։
-Վովան քեզ չի ների, Արմեն Մարտիրոսյան։
-Ինքը, կարծում եմ, աստվածապաշտ անձնավորություն է, ուղղամտությամբ լեցուն կլինի ու կների։ Հետո էլ ինքն իրականում գեներալ-լեյտենանտ է: