18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իմ եկեղեցու առաջնորդին “սատանա” անվանելը եւ՜ սրբապղծություն է, եւ՜ լկտիություն, եւ՜ անարդարություն. Առավոտ

Առավոտ”-ի խմաբագրականն անդրադարձել է Ամենայն Հայոց կաթողիկոսին սատանաանվանելու քննարկումներին: Այն մեջբերում ենք որոշակի կրճատումներով:

“Մեր բարձրաստիճան հոգեւորականները պետք է սովորեն այսօրվա իրավիճակին, երբ իրենք քննադատությունից դուրս չեն, եւ երբ մենք՝ շարքային հավատացյալներս, մեր դժգոհությունն ենք արտահայտում իրենց, մեղմ ասած, ոչ ժուժկալ վարքի վերաբերյալ։

 Սակայն քննադատությունն էլ չափի մեջ է գեղեցիկ՝ Վեհափառի եւ Մայր աթոռի վրա կոպիտ եւ ամբարտավան հարձակումների մեջ ոչ մի առողջ բան չկա։ Իմ եկեղեցու առաջնորդին “սատանա” անվանելը եւ՜ սրբապղծություն է, եւ՜ լկտիություն, եւ՜ անարդարություն։

Բացի ամեն ինչից՝ դա վիրավորական է նախեւաոաջ ինձ համար՝ որպես տվյալ հավատքի ներկայացուցչի։ Ի դեպ, իմանալով հանդերձ, որ բոցավառ ընդդիմադիրները “վրա են տալու”, պիտի ասեմ, ներկա կամ նախկին նախագահների ամենախիստ քննադատությանը միանգամայն կողմ եմ, բայց վիրավորական, նվաստացուցիչ որակումներն ինձ համար տհաճ են՝ դրանք վիրավորում են իմ՝ որպես քաղաքացու, արժանապատվությունը։

Գարեգին Բ-ն ամենեւին սատանա չէ. նա սովորական հայաստանյան բարձրաստիճան չինովնիկ է՝ այդ միջավայրին հատուկ մերկանտիլիզմով, մտավոր մակարդակով եւ “հոգեւոր կրակի” իսպառ բացակայությամբ։

 Ներկայիս Վեհափառը մեր պատմության մեջ ոչ առաջին, ոչ էլ վերջին կաթողիկոսն է, որը չունի հոգեւոր առաջնորդ լինելու հատկություններ։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը՝ հաստատելու համար “ով առաքելական չի, նա հայ չի”, իմ կարծիքով՝ սխալ, պառակտիչ թեզը, նշում է, որ Կոմիտասի երաժշտությունը հասկանալու համար պետք է անպայման լինել մեր հավատքի մարդ։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այդ դեպքում Բախի երաժշտությունը հասկանալու համար պետք է պարտադիր կաթոլիկ լինել, եւ դրանով մենք լռելյայն ընդունում ենք, որ Բախը միայն կաթոլիկներինն է, իսկ Կոմիտասը՝ միայն մերը։ 

… Բարձրաստիճան հոգեւորականների հասցեին որպես իմ քննադատության պատասխան սովորաբար հետեւյալ “սպանիչ” հակափաստարկն է բերվում՝ “իսկ դու կատարյա՞լ ես, որ այդպիսի բաներ ես գրում՝ սկզբում տես քո աչքի գերանը”։ Դրան, իհարկե, հազարումի տրամաբանական պատասխան կա, բայց փորձեմ գտնել ամենակարճը։ Ոչ, կատարյալ չեմ, չափազանց հեռու եմ կատարելությունից։ Մենք բոլորս երկար ճանապարհ ունենք անցնելու։ Վեհափառը՝ նույնպես”։
  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ