11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Բարդ իրավիճակ է. Սերժ Սարգսյանը չի պատրաստել

«Կան ուժեր, որոնք ուզում են, պահպանել Սերժ Սարգսյանի իշխանությունը, կան ուժեր, որոնք ուզում են՝ 2018-ից հետո պաշտոնավարի Կարեն Կարապետյանը։ Նայած՝ որ ուժային աշխարհաքաղաքական կենտրոնին ինչ է ձեռնտու։ Բարդ իրավիճակ է ստեղծվել։ Բայց ես, այնուամենայնիվ, հույսով եմ նայում վաղվա օրվան։ Ես կարծում եմ՝ ՀՀԿ-ն պետք է ներկուսակցական լուրջ փոփոխություններ անի։ Կան դեմքեր, որոնք երկար ժամանակ է, ինչ ասպարեզում են, բայց մեր ժողովրդին հույս չեն ներշնչում», –Henaran.am-ի հետ զրույցում այպիսի տեսակետ հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը։

Վերջինս շեշտեց՝ այս տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը չփորձեց իր համար հետնորդ նախապատրաստել ու հղկել նրան։

«Բայց, իհարկե, մեզանում կան այնպիսի մարդիկ, ովքեր կարող են այս երկիրը կառավարել ավելի լավ, քան Սերժ սարգսյանն ու Կարեն Կարապետյանը։ Ինձ համար էական չէ, որ կդառնա երկրի առաջին դեմքը 2018-ից հետո․ կարևորն այն է, որ փոփոխություններ լինեն։ Միայն այդ դեպքում առաջ շարժվելու շանս կունենաք։ Բայց եթե այս իշխանությունը մնաց, դա ծանրագույն հետևանքներ է ունենալու ՀՀ-ի ու արցախյան հարցի հիմնախնդրի կարգավորման վրա», – նշեց Սոս Գիմիշյանը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ