27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այցելեք Արցախ և կհամոզվեք՝ Արցախի քաղաքացիները կառուցում են ժողովրդավարական պետություն. Շարմազանով

 

Հունիսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը և Վարդան Բոստանջյանը, Պրահայում հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկի հետ:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը 2017թ. ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունելու ուղղությամբ կատարած աշխատանքի, ինչպես նաև չեխ-հայկական միջխորհրդարանական կապերն ամրապնդելու համար Յան Բարտոշեկին հանձնել է ՀՀ ԱԺ պատվո մեդալ:

Հանձնելով պարգևը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է. «Տարիներ շարունակ Դուք պայքարել և պայքարում եք ահաբեկչությունների, ցեղասպանությունների ժխտման դեմ ու հանուն մարդու իրավունքների պաշտպանության: Այսօր էլ մեր եղբայրներն Արցախում պայքարում են իրենց անկախ և ազատ ապրելու իրավունքի համար՝ կառուցելով ազատ Արցախ: Այցելեք Արցախ և կհամոզվեք, որ Արցախի քաղաքացիները կառուցում են ժողովրդավարական պետություն»:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը: Արժևորելով Չեխիայի հետ բարեկամական կապերի կայուն զարգացումը` նա ընդգծել է, որ վերջին տարիներին դրական շարժ է նկատվում երկկողմ հարաբերություններում:

Պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումների և խորհրդարանական կառավարման մոդելին անցնելու գործընթացը, կատարված բարեփոխումները տարբեր ոլորտներում:

Նշենք, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ