Աշխատանքի տեսչությունում՝ աշխավարձ չկա.Ժամանակ
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի պետական տեսչությունում վերջին ամիսն աշխատավարձեր չեն ստացել, ինչն առաջացրել է աշխատակիցների դժգոհությունը:
Թեմային անդրադառնում է “Ժամանակ”-ը: Բանն այն է, որ Աշխատանքի տեսչությունը միավորվել է Առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային պետական տեսչության հետ եւ մտել Առողջապահության նախարարության ենթակայության տակ: Տեսչությունների միավորման գործընթացը դեռ չի ավարտվել, երկու տեսչությունների պետերը եւ համապատասխանաբար մնացած աշխատակիցները դեռեւս աշխատում են եւ աշխատավարձ պետք է ստանան:
Աշխատակիցների խոսքերով իրենք դեռ ազատված չեն, որեւէ մեկն ազատման վերաբերյալ իրենց չի տեղեկացրել, բայց մտավախություն ունեն, որ տեսչությունը լուծարելուց հետո չեն ստանա իրենց հասանելիք աշխատավարձը:
Աշխատանքի պետական տեսչության պետ, ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին Հակոբ Մանուկյանը թերթի հետ զրույցում նախ ասաց, որ ինքը հարցի պատասխանը չգիտի, եւ պետք է նախարարությունից ճշտել, թե ինչու աշխատավարձերը չեն տրվել, ապա ավելացրեց, որ իր կարծիքով’ տեսչության վերակազմավորման հետ կապված’ տեխնիկական խնդիր կարող է առաջացած լինել: Այն հարցին, թե ինքը ստացե՞լ է աշխատավարձը, պատասխանեց. “Մենք քարտով ենք ստանում, դեռ չեմ ստուգել, չգիտեմ”:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: