12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Քանի դեռ Տերը համբերում է

Մի քանի օր առաջ ընկերներիցս մեկն այս նկարն ուղարկեց: Այսպիսի բաների մասին Աստուծո Խոսքն այսպես է ասում. «Ձեր մէջ թող չգտնուի այնպիսի մէկը, որ… կախարդութեամբ կամ գուշակութեամբ զբաղուի, … որովհետեւ Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղւում է այդպիսի բաներով. այդպիսի գարշելի բաների համար է, որ Տէրը նրանց վերացնում է քո միջից» (Բ.Օր 18:10-12):

Տեր Հիսուսն էլ ասեց. «Անկարելի է, որ գայթակղութիւն չգայ, բայց վա՜յ նրան, որի ձեռքով կը գայ։

Նրա համար լաւ կը լինէր, եթէ իր պարանոցից երկանաքար վէմ կախուէր, եւ նա ծովը գցուէր, քան թէ այս փոքրիկներից մէկին գայթակղեցնէր։ Զգո՛յշ եղէք ձեր անձերի համար»։ (Ղկ 17:1-3): — Ժողովուրդ ջան զգույշ եղեք ձեր անձերի համար: Ինչպե՞ս է որ մարդ իր խմած սուրճի բաժակին, որ իրեն ոչ մի բան չի տվել այս կյանքում, հավատում է, բայց կենդանի Աստծուն, ում օդը շնչում է ու ապրում, չի հավատում: Գիտե՞ք ինչու՞: Որովհետև սուրճի բաժակն իրեն պատասխանատվության չի կանչում: Նա կարող է ապրել ինչպես որ ուզում է: Մինչդեռ Աստծուն հավատալը նշանակում է պատասխանատվության գալ: (Եթե նման բաներ էք արել կամ մեկին քաջալերել, պետք է զղջալ քանի դեռ Տերը համբերում է:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ