19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Նախագահը պարգեւատրել է Ռայմոնդ Պաուլսին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է լատվիացի հայտնի երգահան, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռայմոնդ Պաուլսին:

Նախագահը ողջունել է հանրաճանաչ երգահանին Հայաստանում, բարձր գնահատել մշակույթի գործին նրա անձնվեր ծառայությունը՝ ընդգծելով, որ տասնամյակներ շարունակ Ռայմոնդ Պաուլսի երաժշտությամբ դաստիարակվել են միլիոնավոր մարդիկ, այդ թվում՝ բազմահազար մեր հայրենակիցներ, ովքեր այսօր էլ ջերմությամբ են ընդունում անվանի երաժշտին եւ մեծ տպավորություն են ստացել նրա երեւանյան համերգից:

Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը Ռայմոնդ Պաուլսին պարգեւատրել է Պատվո շքանշանով՝ հայ-լատվիական մշակութային կապերի ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած ավանդի, համաշխարհային երաժշտարվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար: Նախագահը շնորհավորել է անվանի երգահանին ՀՀ պետական բարձր պարգեւի արժանանալու համար եւ մաղթել նորանոր հաջողություններ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ