Պետք է պատրաստ լիներ … /վիդեո/
Բեռլինի ազատ համալսարանի դասախոս, Գերմանիայում ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ, դոկտոր Ժիրայր Քոչարյանի համար զարմանալի չէ ԵԽԽՎ-ում ԱԺ ”Ժառանգության” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի պահվածքը:
”Ես այնպիսի երկրից եմ գալիս, որտեղ նորմալ են նման երևույթները”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Քոչարյանը:
Նա նշեց, որ եթե քաղաքական գործիչը նման վարքագիծ է դրսևորում, պետք է պատրաստ լինի նաև քննադատությունների: ”Մեկը, ով կանգնած է հասարակության հետաքրքրության կենտրոնում, քաղաքական գործիչ է, պաշտոն է զբաղեցնում, աշխատավարձ է ստանում, պիտի պատրաստ լինի նաև ոչ անհաջող քննադատությունների”,-ասաց նա` հավելելով, որ Գերմանիայում օրինակ` նախկին Պաշտպանության նախարարն ազատվեց աշխատանքից, քանի որ իր դոկտորական ատենախոսության մեջ հղումներ չէր արել:
Հարցին, թե պետք է նման հարց հնչեցներ Փոստանջյանը, նա պատասխանեց, որ դա պատգամավորի որոշելիքն էր:
Ժիրայր Քոչարյանը կարծում է, որ այս հարցից հետո շատերը սկսեցին ասել, թե Հայաստանում ժողովրդավարության կա, մարդիկ ասում են այն, ինչ մտածում են:
Շարունակությունը` տեսանյութում: