25 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ջերմուկում բեզոարյան այծ են որսում

Ըստ Ecolur.org-ի,  օգոստոսի 14-ին` 13:15-ի դրությամբ, երեք որսորդ  Ջերմուկի շրջանում` Արփա գետի կիրճերի լանջերին, Կեչուտի ջրամբարի մոտ, որսում են Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծերին: ԷկոԼուրին ահազանգել է էկոլոգ Լյուբա Բալյանը, ով ներկայումս ուսումնասիրում է թռչունների միգրացիան այդ շրջանում:

“Ես չեմ կարող լուսանկարել որսորդներին, նրանք հեռու են, ես նրանց տեսնում եմ հեռադիտակով: Նրանք չորսն էին, բայց հիմա մնացին երեքը: Այծերը իջել էին ջուր խմելու, եւ նրանք կրակեցին, բայց վրիպեցին, իսկ այծերը թաքնվեցին: Նրանք ուսումնասիրում են տեղանքը՝ որս գտնելու նպատակով”,- ասում է Լյուբա Բալյանը: Դիտորդները զանգահարել են ՀՀ բնապահպանության նախարարության  Բնապահպանական տեսչություն: Տեսչությունը խոստացել է աշխատակիցներ ուղարկել:

Լյուբա Բալյանի խոսքով` երեկ երեկոյան, երբ նրանք դարձյալ կատարում էին թռչնադիտարկում, նրանց մոտեցել են մարդիկ, ներկայացել որպես անտառտնտեսության աշխատակիցներ և հարցրել են` չեն տեսել արդյոք նրանք մոտակայքում բեզոարյան այծերի: 

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ