27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը ավելացավ 4-ով

Երեկ կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերից հետո հայտնի դարձան մի շարք հավաքականներ, որոնք ապահովեցին իրենց տեղը աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում:
Ինչպես գիտենք, Հայաստանի ազգային հավաքականը Երեւանում դժվարին պայքարում 2-1 հաշվով հաղթանակ տարավ բուլղարացիների նկատմամբ:

Մեր խմբում կայացած մյուս խաղերում չեխերը առանց խնդիրների 4-1 հաշվով առավելության հասան Մալթայի նկատմամբ, իսկ դանիացիները սեփական հարկի տակ 2-2 ավարտեց հանդիպումը Իտալիայի ընտրանու հետ:

Մյուս խաղերից հետաքրքրություն էր  ներկայացնում Խորվաթիա – Բելգիա հանդիպումը, որտեղ հյուրերը 2-1 հաշվով առավելության հասան խորվաթների նկատմամբ:

Ուկրաինան դժվարին պայքարում 1-0 հաշվով հաղթեց Լեհաստանին: Անգլիացիները այս խմբում 4-1 հաշվով առավելության հասավ Չեռնոգորիայի նկատմամբ: Ռուսաստանի հավաքականը ավելի մոտեցավ աշխարհի առաջնության ուղեգրին ոչ միայն իրենց տարած հաղթանակի շնորհիվ, այլեւ Պորտուգալիա – Իսրայել խաղում գրանցված ոչ ոքիի շնորհիվ:

Հյուսիսային Ամերիկայում կաացած խաղերում Մեքսիկան 2-1 հաշվով հաղթանակ կորզեց Պանամայի հետ խաղում, ԱՄՆ-ն 2-0 հաշվով առավելության հասավ Յամայկայի հետ խաղում, իսկ Հոնդուրասը նվազագույն հաշվով հաղթեց Կոստա Ռիկային:

Հարավային Ամերիկայում Արգենտինան առավելության է հասել Պերուի նկատմամբ, Էկվադորը հաղթեց Ուրուգվային, Վենեսուելան ու Պարագվայը, ինչպես նաեւ Կոլումբիան ու Չիլին հաղթողին չորոշեցին:
Այսպիսով, երեկվա հանդիպումներից հետո Բելգիան, Գերմանիան, Շվեյցարիան, Կոլումբիան նվաճեցին աշխարհի առաջնության ուղեգիր եւ միացան մինչ այդ արդեն ուղեգրերին տիրացած Իտալիային, Հոլանդիային, Արգենտինային, ԱՄՆ-ին, Կոստա Ռիկային, Հարավային Կորեային, Իրանին, Ճապոնիային, Ավստրալիային եւ Բրազիլիային: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ